Բազմաթիվ կանանց մոտ անքնությունը սկսվում է հղիության առաջին եռամսյակի ընթացքում:
Պատճառները
Հղիության ամենավաղ շրջաններում անքնության կարող են հանգեցնել կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները: Օրինակ, հղիության ժամանակ բարձրանում է պրոգեսթերոնի և մի շարք այլ հորմոնների մակարդակը: Դրանք ուժ ու եռանդ են հաղորդում' հղիությունը համար, սակայն նաև օրգանիզմը բերում են «մարտական պատրաստվածության» վիճակի` չթողնելով հանգստանալ: Հղիության ժամկետների մեծացմանը զուգընթաց շատանում են չքնելու պատճառները:
Հղիների մոտ քնի խանգարման պատճառները կարող են լինել ֆիզիոլոգիական.
- հարմար դիրքի փնտրտուք (ավելացած քաշը և մեծ փորը բարդացնում են այդ գործընթացը)
- մեջքի և պարանոցի ցավեր
- պտղի շարժումները
- գիշերային հաճախակի միզումները (չափերով մեծացած արգանդը ճնշում է միզապարկը, ինչի հետևանքով առաջանում է հաճախ միզելու անհրաժեշտություն)
- այրոց (աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները բնորոշ են հղիներին)
- ջղաձգումներ (հատկապես հաճախ հղիները բողոքում են ոտքերի ջղաձգումներից)
- մաշկի ձգման պատճառով որովայնի շրջանում քորի զգացում
- շնչահեղձություն (մարմնի ավելացող քաշը դժվարացնում է շնչառությունը, բացի այդ, արգանդը ճնշում է թոքերը)
Հոգեբանական.
- քրոնիկ հոգնածություն
- նյարդային լարում, սթրես (սպասվող փոփոխությունների և ծննդաբերության հանդեպ վախ, երեխայի համար տագնապ)
- գիշերային մղձավանջներ :
Այս պատճառներից ցանկացածը բավական է հղի կնոջը քնից զրկելու համար: Իսկ շատ հաճախ դրանք գործում են միաժամանակ:
Շարունակելի
drugs.am