Հղիություն. հատուկ ախտաբանական, վտանգավոր վիճակներ

Երբեմն հղիությունը կարող է ընթանալ ախտաբանությամբ: Այս մասին կարևոր է իմանալ:

Վիժում

Հայտնի է, որ հղիությունների 20%-ը ավարտվում է վիժմամբ, հատկապես առաջին 3 ամիսների ընթացքում: Պատճառը հաճախ սաղմի զարգացման շեղումն է` արատը:  Այս դեպքում վիժումը օրգանիզմի համար համարվում է բնական միջոց` ձերբազատվելու օրգանական «սխալից»: Սակայն վիժումը կարող է լինել ինֆեկցիոն հիվանդությունների և թունավորումների, արգանդի զարգացման արատների, վզիկային անբավարարության պատճառով, բազմապտղության ժամանակ:

 

Վիժման նշաններից են.

Արյունային արտադրությունը և ցավը: Արյունային արտադրության և ցավի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Պահեք ներքնաշորը, որպեսզի մասնագետին ցույց տաք արտադրության բնույթը:

Շարունակելի

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան