Ակտիվ կենսակերպ վարեք, եթե թույլ է տալիս առողջությունը.
աշխատեք, եթե ուզում եք, հանդիպեք ընկերների հետ, այցելեք կինո, թատրոն, ցուցահանդեսներ, ռեստորաններ: Աշխատեք անել այն ամենը, ինչ Ձեզ դուր է գալիս:
Հրաժարվեք բոլոր վատ սովորույթներից և զբաղվեք սպորտով: Թենիսով և ձիավարությամբ մի զբաղվեք. դա թողեք հետագայի համար: Իսկ հղիության ընթացքոմ նախընտրելի է զբաղվել լողով, յոգայով և այլն: Դա մարմինին թարմություն կհաղորդի:
Աշխատեք չխմել գազավորված ըմպելիքներ և չուտել արագ սնունդ /fast food/:
Հանգստացեք այն ժամանակ, երբ օրգանիզմը դրա կարիքն ունի: Անգամ եթե լի եք էներգիայով և կարծում եք, որ կարող եք աշխատել մինչև ծննդաբերության օրը, միևնույն է, հարկավոր է ծննդաբերությունից որոշ ժամանակ առաջ ֆիզարձակուրդի գնալ:
Մտածեք երեխայի մասին: Նրա համար գեղեցիկ իրեր գնեք, կահավորեք սենյակը: Դրական տրամադրվածությունը անհրաժեշտություն է հղիների համար: