Ռեզուս-կոնֆլիկտի առաջացման վտանգը չկա հետևյալ դեպքերում.
- Այն դեպքերում, երբ մոր արյունը ռեզուս դրական է, անկախ պտղի կամ հոր արյան ռեզուսից. այս պարագայում ռեզուս կոնֆլիկտ չի առաջանում:
- Եթե մայրը և պտուղը ռեզուս բացասական են: Նման պարագայում հակամարմիններ չեն առաջանում:Անգամ եթե առաջին երեխան եղել է ռեզուս դրական, երկրորդ երեխայի վրա (որը ռեզուս բացասական է) հակամարմինները չեն ազդում:
Կարո՞ղ է արդյոք ռեզուս-կոնֆլիկտ առաջանալ առաջին հղիության ժամանակ
Ռեզուս-կոնֆլիկտի առաջացման նախապայման է մոր մոտ հակամարմինների առաջացումը: Ավելի հաճախ դրանք առաջանում են առաջին ծննդաբերությունից հետո, պայմանով, որ պտուղը ռեզուս դրական է: Այդ դեպքում ռեզուս-կոնֆլիկտը կզարգանա երկրորդ հղիության ժամանակ, եթե պտուղը ռեզուս դրական է:
Սակայն հազվադեպ դեպքերում մոր մոտ հակամարմիններ կարող են առաջանալ դեռ առաջին հղիության ժամանակ` մինչև ծննդաբերությունը: Հնարավոր պատճառներն են.
- Նախորդող աբորտներից, վիժումներից, արտաարգանդային հղիությունից հետո իմունոգլոբուլին չի ներարկվել
- Հղիության ժամանակ փորի լուրջ վնասվածքը, օրինակ, ավտովթար:
Այս դեպքերում ռեզուս-կոնֆլիկտի զարգացման հավանականությունը ավելի քիչ է, քան ծննդաբերությունից հետո:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ե՞րբ է առաջանում ռեզուս կոնֆլիկտ
Նյութն ըստ mama.ru կայքի



