Վիտամին B9-ը (Ֆոլաթթու, ֆոլացին ) B խմբի ջրալույծ վիտամին է, որը շատ կարևոր է հղիների համար: Օրգանիզմում ֆոլաթթվի մետաբոլիզմի հետևանքով ձևավորվում են ֆոլատներ, որոնք մասնակցում են օրգանիզմում բազմաթիվ ծավալային պրոցեսների և ապահովում են ամինաթթուների սինթեզը:
Ֆոլաթթուն անհրաժեշտ է հյուսվածքների նորմալ աճի, զարգացման և պրոլիֆերացիայի համար, առավել հստակ էրիթրոպոեզի և էմբրիոգենեզի համար:
Հղի կնոջ դեպքում ֆոլաթթուն «մասնակցում» է.
- պլացենտայի ձևավորմանը
- մայրական օրգանիզմի բջիջների ռեգեներացիային և բաժանմանը
- պտղի նյարդային խողովակի ձևավորմանը
- արյունաստեղծման գործընթացին (ունենում է մասնակցություն էրիթրոցիտների , լեյկոցիտների և թրոմբոցիների ձևավորմանը)
- էմբրիոնի նորմալ զարգացմանը:
Մարդու օրգանիզմում ֆոլաթթուն սինթեզվում է քիչ քանակությամբ աղիների միկրոֆլորայում: Այն օրգանիզմ է ներմուծվում հիմնականում սննդի միջոցով: Ֆոլաթթվով հարուստ է հատկապես կանաչեղենը, ինչպես նաև սննդային թթխմորը, լյարդը, ձվի դեղնուցը, սպանախը, եգիպտացորենը, միսը և այլն: Չնայած պետք է նշել, որ ջերմային մշակման արդյունքում թարմ սննդում առկա ֆոլաթթվի 90%-ը քայքայվում է:
Ֆոլաթթուն օրգանիզմում չի կուտակվում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դրա ընդունումն ամեն օր: Բայց միայն սննդի միջոցով հնարավոր չէ ապահովել ֆոլաթթվի ցանկալի չափաբաժինը հատկապես հղիության ընթացքում, քանի որ այդ ժամանակ վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մի քանի անգամ ավելանում է: Այդ իսկ պատճառով հղիության ընթացքում ֆոլաթթվի անհրաժեշտ քանակն ապահովելու համար պետք է ընդունել դեղորայքային պրեպարատներ:
Ֆոլաթթվի անհրաժեշտ չափաբաժինն այն կանանց մոտ, որոնց նախկին հղիությունները զարգացել են պտղի նյարդային խողովակի դեֆեկտով կամ ավարտվել են ինքնաբեր վիժումներով, կազմում են՝
- միջին մակարդակի ռիսկի դեպքում՝ 0.4-0.8 մգ / օրական
- բարձր ռիսկի դեպքում
2.1 նախորդ հղիությունն ընթացել է նյարդային խողովակի դեֆեկտով – 5 մգ / օրական
2.2 կան հարազատներ(ողջ կամ մահացած)՝ նյարդային խողովակի դեֆեկտով -5 մգ / օրական
2.3 էպիլեպսիայով կանայք, ովքեր ընդունում են հակացնցումային դեղորայք - 5 մգ / օրական
2.4 I տիպի շաքարային դիաբետով կանայք - 0.8 – 5 մգ / օրական
Տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ մինիմում 75% պտղի բնածին արատները կարելի է կանխել, եթե կանայք ընդունեն B9 վիտամին մինչև հղիանալը և հղիության վաղ ժամկետներում: Այս դեպքում ֆոլաթթվի օրական չափաբաժինը պետք է լինի 0.4-0.8մգ:
Նյութը՝ Սերգեյ Սարգսյանի
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ
Հեռ. +374 94 824 771