Երբ կինն իմանում է, որ հղի է, պետք է գիտակցի, որ իր կյանքն այլեւս առաջվանը չի լինելու` ինչ էլ որ որոշի` ունենալ երեխային, թե ընդհատել հղիությունը:
Խելամիտ կլինի միառժամանակ հաղթահարել շոկն ու հետո միայն որոշում կայացնել: Այնուհետեւ դիմեք բժշկի` վստահ լինելու, որ դուք իսկապես մայրանալու ճանապարհին եք: Հետո հանդիպեք որեւէ կոնսուլտանտի` քննարկելու ձեր դրությունը: Գրի առեք ձեր վիճակը` մտքերը, զգացողությունները եւ վախերը` հնարավոր տարբերակների շուրջ: Փորձեք որոշակիացնել ձեր արժեքները, համոզմունքները եւ հանգամանքները:
Ձեր որոշումը` լույս աշխարհ բերել երեխային
Մայրությունը թե մարտահրավեր է, թե հատուցման հնարավորություն: Պարզապես հիասքանչ է զգացողությունը, որ ձեր ներսում մեկ այլ կյանք է մեծանում եւ վերջապես նոր անհատականություն ձեւավորվում` նոր հետաքրքրություններով ու տաղանդով: Հենց դուք հասկանաք, որ պատրաստ եք սիրել, ուղեկցել, խրախուսել եւ ապահովել ձեր շարունակականությունը, հիշեք որ ձեզ աջակցող ձեռք է պետք լինելու:
Ձեր դրությունը հստակեցնելու եւ որոշում կայացնելու համար ինքներդ ձեզ հարցրեք.
- Արդյոք դուք միայնակ եք կամ հնարավոր է ամուսնանալ երեխայի հոր հետ: Ինչպես, ինչի գնով կամ ինչու ոչ: Արդյոք հայրը կմասնակցի երեխա ունենալ-չունենալու եւ նախամուսնական քննարկմանը:
- Ինչպիսի աջակցություն կարող է տրամադրել հայրը (ֆինանսական, կենցաղային, երեխայի խնամքի)
- Արդյոք ընտանիքի անդամները կարող են օգնել ֆինանսապես կամ երեխայի խնամքի կամ կյանքի կազմակերպման հարցում:
- Կարող եմ արդյոք ապրել ընտանիքի անդամների հետ կամ կկարողանամ ապրել միայնակ:
- Ինչպես կարող եմ կիսել կենցաղային պարտականությունները տան մյուս անդամների հետ:
- Ինչպես կարող եմ ապրել ինքնուրույն երեխայիս հետ:
- Ինչպես կարող եմ հասնել իմ հեռահար նպատակներին, որպեսզի թե ինձ եւ թե երեխայիս համար ապահովեմ արժանապատիվ կենսապայմաններ:
- Կարող եմ արդյոք դիմել պետության հոգածությանը:
Շարունակելի



