- Դուք երբեք չեք մտածում ձեզ համար զբաղմունք գտնել
Չեք մտածում կյանքի իմաստի մասին, քանի որ այն կա
Դուք այլեւս հղի չեքJ
Դուք հասկանում եք, որ ձեր կյանքում շատ ավելի շատ է սերը, քան որ դուք կպատկերացնեիք
Դուք ձեր փոքրիկին կարողանում եք կենգուրուի մեջ ման տալ
Ձեր պարանոցը ջերմացնում է փոքրիկ ու փափուկ մանկական թուշիկը
Դուք վայելում եք փոքրիկի առաջին ատամիկները, քայլերն ու բառերը
Փոքրիկ թաթիկներն ու տոտիկները դուք ամեն օր համբուրում եք
Դուք վայելում եք չդադարող գրկախառնությունները
Դուք վայելում եք փոքրիկի ժպիտն ու ձեզ դիմելու ամենաջերմ խոսքերը
Դուք վայելում եք ձեր փոքրիկի շատախոսությունը
Դուք կարող եք եւս մեկ անգամ դիտել սիրելի մուլտֆիլմերը
Դուք ունեք շատ ներկեր ու նկարներ, որոնք կարող եք օգտագործել նաեւ տան որեւէ անկյուն գունազարդելու համար
Դուք վայելում եք այն պահը, երբ փոքրիկը վազում է դեպի ձեզ
- Դուք հերթական անգամ սկսում եք մտածել` որտեղ է ավարտվում տիեզերքը եւ ինչպես է լույս աշխարհ եկել առաջին մարդը
Եթե Դուք կերակրում եք կրծքով, կարող եք ուտել քաղցրավենիքի կրկնակի չափաբաժին ու արդարացնել ձեզ, որ ուտում եք նաեւ փոքրիկի համար
Դուք կարող եք ձեր փոքրիկի աչքերով նայել, օրինակ, արեւին ու վայելել աշխարհը
Դուք սովորում եք կիսվել ժամանակով, գումարով, մտքերով ու գաղափարներով
Դուք կհասկանաք, թե որքան բան է հնարավոր անել մեկ ձեռքով
Դուք հանգստանում եք սեփական անձի շուրջ մտորումներից
Այլեւս չեք մտածում` ուզում եք երեխա, թե ոչ
Ձեր տուն դարձյալ գալիս է Ձմեռ պապին
Դուք դարձյալ կերակրում եք լճակի բադիկներին
Դուք կարող եք հիմնավորել` ինչու տանը օգնության կարիք ունեք
Դուք նախկինում երբեք այդքան լավ չեք զգացել ձեզ մի ամբողջ գիշեր հանգիստ քնելուց հետո
Կարող եք գնել այն մանկական զգեստները, որոնց կողքով նախկինում չէիք կարողանում անտարբեր անցնել
Դուք կարող եք առանց առիթի պարել ու զվարճանալ փոքրիկի հետ
Կա մեկը, ում վրա կարող եք գցել մեղքը, թե ինչու է տունը թափթփված
Դուք ստիպված չեք բացատրել, թե ընթրիքի սեղանին ինչու է միայն խաշած մակարոն դրված
Դուք շատ ավելի արագ եք հագնվում եւ լոգանք ընդունում
Ձեր հարաբերությունները ծնողների հետ ավելի ջերմ են դառնում
Դուք հասկանում եք, թե ինչքան շատ են ձեզ սիրում ձեր ծնողները
Վերջապես Դուք անվերջ կարող եք խոսել մյուս մայրիկների հետ, թեմայի պակաս երբեք չեք ունենա



