Մասնագետները խորհուրդ են տալիս սեքսով զբաղվել .

  • ոչ շատ հաճախ, ոչ հազվադեպ` նախընտրելի է օրը մեջ, այլ ոչ թե շաբաթը մեկ անգամ
  • օպտիմալ է դաշտանային ցիկլի սկսելուց  հետո 10-րդ օրվանից սկսած մինչեւ մեկ շաբաթ:

Որպեսզի բարձրացնեք հղիանալու հավանականությունը, պետք է մտածեք` ինչպես անել, որ հնարավորինս շատ սպերմատոզոիդ մուտք գործի օրգանիզմ:

Հղիությունից պաշտպանվելոու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն: Կրկնակի արդյունավետ է հղիության վերահսկումը, երբ տղամարդը կիսում է ընտանիքի պլանավորման պատասխանատվոությունը: Գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ (հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որ

Առաջին մասը կարդացեք այստեղ

Բժշկական գիտությունների դոկտոր Համբարձումյանի խոսքերով` Հայաստանում անպտղության պատճառ համարվող հորմոնալ խանգարումներն առաջանում են նաեւ աղտոտված շրջակա միջավայրից:

Մասնագետների կարծիքով` հղիության արհեստական ընդհատման անհաջող դեպքերը եւս Հայաստանում դառնում են անպտղության պատճառ:

«Եթե առաջ չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար», - ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը:

Մասնագետներին շարունակում է մտահոգել այն, որ շատ կանայք մի քանի անգամ աբորտ են անում, ինչն էլ հաճախ մեծացնում է անպտղության կամ էլ ապագայում հղիության ընթացքում դժվարությունների հավանականությունը: Ինչպես այսօր «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտնեց Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը, Հայաստանի բնակչության 53 տոկոսը կազմում են կանայք, որոնցից 30 տոկոսը կյանքում մեկ անգամ աբորտ է արել:

Ըստ նրա, 2008թ.-ին անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հանրապետության կանանց 17 տոկոսը տառապում է չբերությամբ , որի հիմնական պատճառը եղել են վիրաբուժական աբորտները: Այդուհանդերձ, վերջին տարիներին կարծես թե աբորտների թիվը Հայաստանում նվազում է: Հետազոտության համաձայն, եթե 2000թ.-ին 38 ծնունդի դիմաց գրանցվում էր 55 աբորտ, ապա այսօր իրավիճակը փոխվել է` 48 ծնունդի դիմաց 45 աբորտ: «Բնականաբար չգրանցվածներն ավելի շատ են: Ցավալի է, որ Հայաստանում աբորտները հստակ չեն գրանցվում»,- ասաց Ռ. Աբրահամյանը:

Նրա խոսքերով, արտերկրում հիմնականում տարածված է դեղորայքային աբորտը, ինչն ավելի անվտանգ է կնոջ համար, քան

Որքան էլ բնական եղանակով ծննդաբերությունը համարվում է լավագույն ճանապարհը, այնուամենայնիվ, ողջ աշխարհում  հետզհետե ավելանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թիվը: Ըստ վիճակագրության` աշխարհում ամեն 10-րդ երեխան ծնվում է կեսարյան հատման ճանապարհով:

«Բնական ճանապարհով ծննդաբերությունը նորմալ ծննդաբերություն է` ցանկալի և բնության կողմից ընտրված: Եթե առաջ են գալիս որոշ  բարդություններ, ապա նոր պետք է կատարել կեսարյան հատում»,-ասում է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի 

Մաս առաջին

Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. ըստ վերջին` 2009 թվականի հետազոտության` հայ կանանց մոտ 17 տոկոսը տառապում է անպտղությամբ: Մասնագետների կարծիքով` կանանց անպտղությունը պայմանավորված է սթրեսային իրավիճակներով եւ հղիության արհեստական ընդհատումներով, իսկ տղամարդկանց անպտղության պատճառը ոչ առողջ կենսակերպն է:

Թեեւ վերջին տասը տարում երկրում անպտղության մակարդակը 2 անգամ նվազել է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս ցուցանիշը դեռ ճգնաժամային է համարում, իսկ մասնագետները մտահոգվում են, որ եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:

«Չնայած նախորդ հետազոտության արդյունքները` անպտղության մոտ 32 տոկոս, էականորեն տարբերվում են ներկայիս ցուցանիշից, անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ», - ասում է Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Այլ հոդվածներ …

Գովազդ