Երեխայի հոգեկան զարգացման գործում կարևոր է կյանքի առաջին ամիսը: Առաջին ամսում նորածինն արդեն արձագանքում է քնքուշ ձայնին կամ ժպիտին` փորձելով ինքն էլ ժպտալ: Հետաքրքրական է, որ երեխաներն ավելի արագ արձագանքում են հնչող ձայներին, քան խաղալիքի ձայնին:
1-3 ամսական հասակում երեխան ակտիվ արձագանքում է տեսողական և լսողական գրգռիչներին, կարգավորվում է ժպիտը: Երրորդ ամսվա ավարտին արդեն ի հայտ է գալիս ծիծաղը, երեխայի մոտ սկսում է դրսևորվել ընդգծված էմոցիոնալ արձագանք մեծահասակներին տեսնելիս` սա առույգացման կոմպլեքս է կոչվում: Հաղորդակցման փորձերը երեխայի մոտ առաջացնում են կենսուրախ արձագանք` երեխան շարժում է ձեռքերը, ոտքերը, տարբեր ձայներ արձակում:
Այս շրջանում սկսվում է խոսքի զարգացման գործընթացը, երեխան նախապատրաստվում է ձայների արտաբերմանը, միևնույն ժամանակ երեխան սկսում է հասկանալ խոսքը: Խոսքի առաջին դրսևորումները «ղու-ղու»-ներն են, երբ երեխան տարբեր ձայնավորներ է արտաբերում:
Հաջորդիվ կարդացեք 3-6 ամսական երեխաների հոգեկան և խոսքային զարգացման մասին
Նյութն ըստ ourkids.ru կայքի