Փոքրիկի կյանքի առաջին օրերն ու տարիները շատ կարևոր են և որոշիչ են փոքրիկի հետագա զարգացման համար:
Մանկաբույժներն ու մանկական հոգեբանները պնդում են, որ երեխայի բնականոն զարգացման համար շատ կարևոր է մայրիկի սերը, ուշադրությունը, գրկախառնությունները մայրիկի հետ: Փոքրիկները, լույս աշխարհ գալով, անպաշտպան են և գործնսկանում որևէ մեկին չունեն՝ մայրիկից բացի:
Կյանքի առաջին օրերին, ամիսներին լավ զարգացած չեն փոքրիկի տեսողությունն ու լսողությունը, նրանք արտաքին աշխարհն ընկալում են զգայարանների միջոցով՝ հոտառություն, շոշափելիք: Մայրիկի փորիկում երեխան պաշտպանված էր, այնտեղ նրա համար տաք էր, հարմարավետ: Ծնվելուց հետո երեխայի կյանքը 180 աստիճանով փոխվում է, և միայն մայրիկի գրկում է նա զգում իրեն ապահով: Մայրիկի հպումները, գրկախառնությունը երեխային հուշում են, որ ինքը պաշտպանված է, իսկ այդպիսի ապահով ու վստահելի միջավայրում նա կարող է բացահայտել շրջակա աշխարհը և մարդկանց:
Մասնագետները նշում են, որ մայրիկի հետ գրկախառնությունը երեխայի օրգանիզմում բարձրացնում է էնդորֆին հորմոնի մակարդակը, թուլացնում է մկանները, որոնց ծննդաբերությունից հետո կծկված են:
Մի խոսքով, սիրելի՛ մայրիկներ, հաճախ գրկեք Ձեր փոքրիկին, դա Ձեր փոքրիկի ճիշտ զարգացման և հաջողության սկզբնաքայլն է:
Աղբյուրը՝ Vospitaj.com