Մինչև 3 ամսական երեխայի հոգեկան և խոսքային զարգացումը

Երեխայի հոգեկան զարգացման գործում կարևոր է կյանքի առաջին ամիսը: Առաջին ամսում նորածինն արդեն արձագանքում է քնքուշ ձայնին կամ ժպիտին` փորձելով ինքն էլ ժպտալ:  Հետաքրքրական է, որ երեխաներն ավելի արագ արձագանքում են հնչող ձայներին, քան խաղալիքի ձայնին:

1-3 ամսական հասակում երեխան ակտիվ արձագանքում է տեսողական և լսողական գրգռիչներին, կարգավորվում է ժպիտը:  Երրորդ ամսվա ավարտին արդեն ի հայտ է գալիս ծիծաղը, երեխայի մոտ սկսում է դրսևորվել ընդգծված էմոցիոնալ արձագանք մեծահասակներին տեսնելիս` սա առույգացման կոմպլեքս է կոչվում: Հաղորդակցման փորձերը երեխայի մոտ առաջացնում են կենսուրախ արձագանք` երեխան շարժում է ձեռքերը, ոտքերը, տարբեր ձայներ արձակում:

Այս շրջանում սկսվում է խոսքի զարգացման գործընթացը, երեխան նախապատրաստվում է ձայների արտաբերմանը, միևնույն ժամանակ երեխան սկսում է հասկանալ խոսքը:  Խոսքի առաջին դրսևորումները «ղու-ղու»-ներն են, երբ երեխան  տարբեր ձայնավորներ է արտաբերում:

Հաջորդիվ կարդացեք 3-6 ամսական երեխաների հոգեկան և խոսքային զարգացման մասին

Նյութն ըստ ourkids.ru կայքի