Ականջները, քիթը, աչքերը, բերանը, եղունգները

Խնամք

Լվացեք միայն ականջախեցիները, բայց ոչ  լսանցքը: Ականջի փողը ծածկված է չափազանց մանր, համարյա անտեսանելի մազիկներով, որոնք կուտակված կեղտն ու ծծումբը դանդաղորեն տեղփոխում են դեպի ականջի ելքը: Զգուշորեն մաքրեք ականջածծումբը` հատուկ բամբակյա փայտիկներով:

Աչքերը մաքրվում են արցունքներով, որոնք գոյանում են մշտապես` ոչ միայն այն ժամանակ, երբ երեխան լաց է լինում: Այդ պաճառով առողջ աչքերը լվանալու կարիք չկա:

Որպես կանոն, բերանը նույնպես խնամքի կարիք չունի:

Նորածնի եղունգները պետք է կտրել, երբ նա քնած է: Ավելի լավ է օգտագործել հատուկ մանկական մկրատ:

Քիթն օժտված է ինքնամաքրման հիանալի համակարգով: Քթի մեջ կան մանր մազիկներ, որոնք լորձն ու կեղտը հրում են դեպի ելքը, որտեղ դրանք կուտակվում են ավելի երկար մազերի վրա, ինչը խուտուտ է առաջացնում քթի մեջ, և երեխան կամ փռշտում է, կամ էլ տրորում քիթը` ազատվելով կուտակված կեղտից ու լորձից: Լոգանքից հետո երեխային սրբելիս մաքրեք նրա քիթը խոնավ և ոլորված բամբակով: Հնարավորին չափ արագ կատարեք այդ գործողությունը:

 

Յուղ և ցանափոշի: Մայրերից շատերը նախընտրում են լողացնելուց հետո օգտագործել ցանափոշի կամ բուսական յուղ: Սակայն իրականում դրա անհրաժեշտությունը չկա /եթե անհրաժեշտ լիներ, բնությունը կհոգար այդ մասին/: Ցանափոշին օգնում է այն դեպքում, երբ երեխանի մաշկը շատ զգայուն է և հեշտությամբ է

գրգռվում: Ձեռքի մեջ ցանափոշի լցրեք բարակ շերտով քսեք երեխայի մաշկին` թեթևակի շոյելով նրա մարմինը: Կարելի է օգտագործել ցանկացած մանկական ցանափոշի կամ նույնիսկ հասարակ փոշենյութ`տայկ:

Եթե երեխայի մաշկը չոր է, լավ է օգտագործել բուսական կամ մանկական յուղեր:

Անվտանգության որոշ կանոններ

Երեխային երբեք առանց հսկողության մի թողեք տաշտակի մեջ: Նա կարող է ջուր  կուլ տալ և խեղդվել. Դրա համար բավական է մի քանի վայրկյան և  5 սանտիմետրանոց խորություն:

Մի թողեք երեխային մենակ, երբ բարձր սեղանի վրա փոխում եք շորերը կամ չորացնում նրան: Նա հեշտությամբ կարող է գլորվել:

Երեխային տաշտակի մեջ մտցնելուց անմիջապես առաջ չափեք ջրի ջերմաստիճանը:

Տաշտի մեջ մի դրեք սահող գորգ:

Մինչև փոքրիկին լողացնելը ստուգեք` արդյոք ամուր և հուսալի է դրված տաշտակը:

Անի Ասատրյան

Գովազդ