Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Այդ տարիքի երեխան պետք է բացառապես կրծքի կաթ ընդունի: Եթե կրծքով կերկրման հետ կապված կան խնդիրներ, այդ դեպքում միայն արհեստական խառնուրդներով կաթ պետք է տալ:
Կրծքի կաթի պարագայում հստակ չափաբաժին նշել հնարավոր չէ, դա կախված է և՛ մոր լակտացիայից, և՛ երեխայի ուտելու կարողությունից: Ամեն դեպքում մենք առաջնորդվում ենք երեխայի աճով․ եթե նա ամեն ամիս 500-1000 գրամով ավելանում է, նշանակում է՝ երեխան կուշտ է և հանգիստ, այսինքն՝ ստացած կաթի չափաբաժինը բավականացնում է:
Բոլոր արհեստական կաթնախառնուրդների վրա նշված է յուրաքանչյուր տարիքին համապատասխան չափաբաժինը: Ծնողը պետք է առաջնորդվի հենց նշվածով՝ իհարկե, դրանք միջինացնելով և հարմարեցնելով երեխայի պահանջներին:
Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։