Այծի կաթի հումքով նորզելանդական «Նեննի» կաթնախառնուրդ. հատուկ  տեխնոլոգիայով պատրաստվող մանկական կաթնախառնուրդում պահպանվում են այծի կաթի  անփոխարինելի բաղադրիչները

Սնունդ

Փոքրիկի կյանքի առաջին վեց ամիսներին նրա միակ սնունդը պետք է լինի մայրական կաթը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ կրծքի կաթը լավագույն սնունդն է փոքրիկի համար: Խորհուրդ է տրվում կրծքով սնուցումը շարունակել նաև 6 ամսականից հետո՝ մինչև 2 տարեկան, այն համակցելով մյուս անհրաժեշտ սննդատեսակների հետ։ 

Իհարկե, կրծքի կաթին լիարժեք փոխարինող կաթնախառնուրդ չկա ու, ըստ էության, չի էլ կարող լինել։ Սակայն կան այնպիսիք, որոնք առավելագույն չափով լրացնում են այն վիտամինների պակասը, որոնք ապահովում է մայրական կաթը։ Բացի մայրական կաթից ու արհեստական կաթնախառնուրդներից, երեխաները, որոշ էական սահմանափակումներով, սնվում են նաև կովի կամ այծի կաթով, ինչի մասին կարող եք ընթերցել «Իմ փոքրիկ»-ի անդրադարձում։

Եթե ինչ-ինչ պատճառներով մանկահասակ երեխային կրծքի կաթով սնուցելու հնարավորություն չկա, ծնողները պետք է աչալրջորեն ընտրություն կատարեն կաթնախառնուրդների շուկայում՝ հաշվի առնելով տվյալ արտադրանքի բաղադրատարրերը, արտադրապրոցեսը, արտադրման երկիրն ու տեխնոլոգիան, փոքրիկի օրգանիզմի՝ տվյալ արտադրանքի նկատմամբ արձագանքը և այլ գործոններ։ Եթե դուք ևս այդ փուլում եք, այսինքն՝ փնտրում եք ձեր փոքրիկի համար լավագույն կաթնախառնուրդը, ապա առաջարկում ենք ծանոթանալ նաև «Բիբիկոլ» ապրանքանիշի «Նեննի» ադապտացված կաթնախառնուրդներին։ 

«Նեննի»-ն արտադրվում է Նոր Զելանդիայում՝ «Դեյրի Գոաթ կոոպերատիվ» գործարանում, որն աշխարհի առաջին գործարանն է՝ կառուցված հատուկ այծի կաթի չորացման և դրա հիման վրա սննդատեսակների արտադրության համար։ 

Դե, ինչպես հասկացաք, «Նեննի» կաթնախառնուրդը պատրաստված է այծի կաթից։ Իսկ պատրաստման ժամանակամիջոցը շատ կարճ է՝ կթման պահից մինչև պատրաստի խառնուրդի փաթեթավորումը 8 ժամից ոչ ավելի է։ Արտադրվում է հատուկ  տեխնոլոգիայով, որի շնորհիվ պահպանվում են այծի կաթի  անփոխարինելի ճարպային և ածխաջրային բաղադրիչները, ինչը թույլ է տալիս խառնուրդին լինել կենսաբանորեն ավելի ակտիվ։

Կաթնախառնուրդների պատրաստման տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում զերծ մնալ լրացուցիչ չորացումից, հետևաբար այն երեխաների մոտ չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։

«Նեննի» կաթնախառնուրդը չի պարունակում արմավենու յուղ, ինչն  արհեստական կերակրման ժամանակ երեխաների մոտ փորկապության հիմնական պատճառներից  է:

«Նեննի» կաթնախառնուրդները կատարյալ տարբերակ են սննդային ալերգիաների կանխարգելման, կովի կաթի սպիտակուցը չընդունող երեխաների, նվազ քաշ ունեցող անհաս նորածինների և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար: 

Ի դեպ, «Նեննի»-ն սպառում են աշխարհի տարբեր անկյուններում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Հունաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այլուր։ 

Կաթնախառնուրդների մասին ավելին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ։ 

«Բիբիկոլ» ապրանքանիշի «Նեննի» կաթնախառնուրդները կարող եք ձեռք բերել «Գեդեոն Ռիխտեր» դեղատան ցանցից, օնլայն խանութներից՝ https://top-top.am/, https://www.kidsclub.am/, https://www.manuk.am/, ինչպես նաև «Bibicall Armenia» ֆեյսբուքյան էջի միջոցով: 

Ապրանքանիշը, ի դեպ, ներկայացնում է  չորս տեսակի կաթնախառնուրդ։ Դրանք ավելի մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում։

Գովազդ