Նորածնի խնամքի կարևորագույն պահերից է լոգանքը։ Լոգանքի ընթացքը պետք է լինի ոչ միայն հաճելի, այլև՝ անվտանգ։
Խնամք
Ինչու է անհրաժեշտ նորածինին դնել մոր կրծքին ծննդաբերությունից հետո առաջին ժամվա ընթացքում
Երբ երեխան ծնվում է, նա հայտնվում է նոր, անծանոթ միջավայրում։ Այդ պահը ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հուզական խորը փորձառություն է և՛ երեխայի, և՛ մոր համար։
Ինչպես ճիշտ գրկել և պառկեցնել երեխային
Հատկապես նորածնին գրկելիս անհանգստանալը միանգամայն բնական է։ Իրականում երեխաներն այնքան փխրուն չեն, որքան կարող են թվալ, սակայն նրանց գրկելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր կանոն։
Կրծքով կերակրման մասին 14 տարածված միֆ - մաս 1
1. Միֆ․ կրծքով կերակրելը հեշտ է։
Նորածինն ունի կուրծքը փնտրելու բնական ռեֆլեքս, սակայն ճիշտ դիրքն ու կրծքին ճիշտ հպումը հաճախ պետք է սովորել։ Մորն այս փուլում կարող է մասնագիտական և ընտանեկան աջակցություն անհրաժեշտ լինել։
2. Միֆ․ կրծքով կերակրելիս ցավն անխուսափելի է։
Առաջին օրերին որոշ անհարմարություն հնարավոր է, բայց մշտական ցավը նորմա չէ։ Ճիշտ դիրքն ու կրծքին ճիշտ հպումը հաճախ օգնում են կանխել պտուկների ցավն ու վնասումը։
3. Միֆ․ կերակրելուց առաջ պետք է լվանալ պտուկները։
Դրա անհրաժեշտությունը սովորաբար չկա։ Կրծքի շրջանում առկա նյութերն ու օգտակար մանրէները կարևոր դեր ունեն երեխայի համար։
4. Միֆ․ ծննդից հետո մորն ու երեխային պետք է առանձնացնել, որպեսզի մայրը հանգստանա։
Ընդհակառակը՝ ծնվելուց անմիջապես հետո մաշկ-մաշկ շփումը նպաստում է կրծքով կերակրման հաջող մեկնարկին։
5. Միֆ․ կրծքով կերակրող մայրը պետք է միայն «չեզոք» սնունդ ուտի։
Սովորաբար հատուկ սահմանափակ սննդակարգի կարիք չկա։ Կարևոր է հավասարակշռված և բազմազան սնունդը։
6. Միֆ․ ֆիզիկական վարժությունները փոխում են կրծքի կաթի համը։
Դրա վերաբերյալ համոզիչ ապացույցներ չկան։ Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է նաև կրծքով կերակրող կանանց համար։
7. Միֆ․ եթե ծնվելուց անմիջապես հետո չեք կերակրել, հետո արդեն ուշ է։
Առաջին ժամը նպաստավոր ժամանակ է կրծքով կերակրումը սկսելու համար, բայց ուշացումը չի նշանակում, որ այն հնարավոր չէ սկսել ավելի ուշ։
Աղբյուրը՝ UNICEF



