Օդի խոնավեցուցիչ. փոքրիկի առողջության ու հանգիստ քնի գրավականը

Փոքրիկի ծննդյանը սպասող ծնողները խնամքով ու հոգատարությամբ պայմաններ են ստեղծում ապագա փոքրիկի համար`ննջասենյակ, համապատասխան մահճակալ, մանկասայլակ,  խնամքի պարագաներ, խաղալիքներ և այլն:

Փոքրիկի հարմարավետության ու առողջության մասին մտածող ծնողների ուշադրությունից, սակայն, երբեմն դուրս է մնում մի կարևոր իր`խոնավեցուցիչ սարքը փոքրիկի սենյակի համար:

Ինչու է պետք խոնավեցուցիչ /Essential Oil Diffuser/ ունենալ փոքրիկի սենյակում

Չափազանց կարևոր է փոքրիկի սենյակում ունենալ խոնավեցուցիչ սարք`օդի բավարար խոնավություն ապահովելու համար: Հատկապես ձմռան ամիսներին, երբ ներտնային ջեռուցումն արհեստականորեն չորացնում է օդը, այս սարքն անհրաժեշտություն է:

Վստահաբար զգացել եք, որ չոր օդի պարագայում կոկորդը և շնչուղիները չորանում են`առավել խոցելի դառնալով զանազան վիրուսների համար:  Իսկ փոքրիկներն առանց նշված հանգամանքի էլ ավելի ընկալունակ են  վիրուսների նկատմամբ: Խոնավեցուցիչը ապահովում է բավարար խոնավություն օդում`ապահովելով ձեր փոքրիկի հանգիստ և առողջ քունը:

Խոնավեցուցիչի կիրառումը նաև պաշտպանում է փոքրիկի մաշկը չորությունից: Մանկական մաշկը զգայուն է չոր եղանակի նկատմամբ, և օդում խոնավության պակասի հետևանքով մաշկը կարող է կարմրել, շրթունքները`ճաքճքել: Խոնավեցուցիչի կիրառումն ապահովում է փոքրիկի մաշկի փափկությունն ու բավարար խոնավեցումը: