Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 3

Փորձնական վարտիքներ

Փորձագետները երբեմն տարակարծիք են` օգտագործել միանգամյա վարտիքներ, թե ոչ:  

Ոմանք կարծում են, որ դրանք պարզապես ավելի մեծ տակդիրներ են եւ կարող են փոքրիկի մոտ տպավորություն թողնել, որ նորմալ է, կարելի է եւ  տակն անել: Մյուսները կարծում են, որ դրանք տակդիրի ու ներքնաշորի միջեւ լավ տարբերակ կարող են լինել, քանի որ փոքրիկն իր միզարձակության ֆունկցիան ավելի շուտ ցերեկն է կարողանում վերահսկել: Դրա համար էլ որոշ ծնողներ միանգամյա վարտիքներ են օգտագործում գիշերը:  Մյուսները նախընտրում են, որ փոքրիկը  միանգամյա վարտիք օգտագործի միայն այն ժամանակ, երբ դրսում է:  Հենց այդ վարտիքը մի քանի օր չոր մնա, փոքրիկը կարող է անցնել ներքնաշորի: Հարցրեք ձեր բժշկին` արդյոք ձեր փոքրիկը  կկարողանա միանգամյա վարտիքն ընկալել որպես անցումային քայլ` դեպի ներքնաշոր:

 

Հիմնական խնդիրները

Լինում են դեպքեր, երբ  զուգարանին վարժված փոքրիկը  սթրեսային պահերին որոշակի դժվարություններ է ունենում գիշերանոթից օգտվելիս: Նաեւ  2-3 տարեկան փոքրիկը, որի եղբայրը կամ քույրը նոր է ծնվում, սկսում է հետընթաց ապրել:  Բայց ամեն դեպքում, եթե ձեր փոքրիկը նախկինում վարժվել է գիշերանոթին, բայց սկսում է  հրաժարվել, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի ճիշտ ուղու վրա լինեք եւ բացառեք, օրինակ, որեւէ ինֆեկցիայի առկայությունը:

Եթե ձեր փոքրիկը 3 տարեկան է եւ ավելի, բայց դեռեւս չի օգտվում գիշերանոթից, խորհրդակցեք այն բժշկի հետ, որը կարող է օգնել` հաղթահարելու խնդիրը եւ  առաջարկելու պրոցեսը հեշտացնելու տարբերակ:

 

Կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 2

 

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org