Հոգեբաններից շատերը դեռ վիճաբանում են այս թեմայի շուրջ, քանի որ նրանց մի մասը պնդում է, որ փոքրիկին միայն պետք է գովաբանել և ոչ մի դեպքում չկոպտել, մինչդեռ մի մասը կարծում է, որ պատիժը նույնպես մտնում է հարմոնիկ դաստիարակության մեջ:
Սակայն պատժելուց հարկավոր է ճիշտ ժամանակին կանգ առնել, քանի որ անիմաստ մեղադրանքները տանում եմ հոգեվիճակի անհավասակշռության:
Ի վերջո, ինչպե՞ս պատժել փոքրիկին առանց նվաստացնելու:
Բրոյականի փնտրտուքով
Բոլոր հոգեբաններն ու մանկավարժները համակարծիք են, որ փոքրիկի հետ հարկավոր է զրուցել: Չի կարելի պատժել փոքրիկին առանց բացատրելու պատճառը և ցույց տալու իր արածի հետևանքը: Եթե դուք այսպես վարվեք, ապա փոքրիկը շուտով կկորցնի Ձեր հանդեպ ունեցած վստահությունը: Այնպես որ, եթե անգամ փոքրիկը ինչ-որ սխալ բան է արել, հարկավոր չէ նրա վրա գոռալ. փորձեք զսպել Ձեր էմոցիաները: Բացատրեք Ձեր բալիկին, թե նրա վարքագծի մեջ հենց ինչը չեք հավանում և թե ինչպես էր հարկավոր վարվել: Այնուհետև մատնանշեք փոքրիկին ճիշտ ուղին, ինքներդ օրինակ ծառայեք: Ձեր խոսակցության նպատակը պետք է լինի փոքրիկին և նրա արարքների դրդապատճառները հասկանալը:
Դադար
Եթե Ձեր փոքրիկը սկսում է Ձեզ չլսել, ապա երբեմն արդյունավետ է կատարել «մինի-դադար»: Այս պատագայում փոքրիկին պետք է տեղափոխել առանձնացված սենյակ, որտեղ բացարձակ լռություն կլինի, և թողնել նրան այնտեղ մի որոշ ժամանակ, որպեսզի նա լուռ մտածի իր արարքի մասին:
Այս դեպքում ծնողները նույնպես ժամանակ են շահում: Իրենց կամակորություններով հաճախ փոքրիկները ցանկանում են իրենց ենթարկել ծնողներին: Փոքրիկին այդպիսի պահվածքից հետ վարժեցնելու համար սենյակը լքելը ամենախելացի որոշում կլինի:
Սահմանափակումներ
Հարկավոր է լուրջ մտածել այն մասին, թե ինչպիսի սահմանափակումներ եք պատրաստվում փոքրիկի նկատմամբ կիրառել: Որոշ վարքագծեր արժանի են խիստ պատժման: Նման պարագայում լավ ազդում են սիրելի զվարճանքների, քաղցրավելիքի, այգի կամ կինոսրահ այցելության վրա արգելքների կիրառումը: Պետք է սպառնալ, որ եթե նա շարունակի իրեն այդպես պահել, ապա չի ստանա ծննդյան կապակցությամբ նվեր: Այստեղ կարևոր է, որ նա հասկանա` յուրաքանչյուր վատ պահվածքի դեպքում նրանից վերցնում են իրեն հարազատ մի բան: Մյուս կողմից, եթե Դուք լինեք չափից դուրս խիստ, ապա դա փոքրիկի մոտ դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ:
Այսպես թե այնպես, փորձեք չանցնել սահմանները:
Շարունակելի