Երկու տարեկանը փոքրիկի կյանքի կարևոր շրջանն է, երբ նա սկսում է ինքնորոշվել ու զգալ սեփական անձի սահմանները։
Այս փուլում ծնողները հաճախ են բախվում դժվարության՝ երբ փոքրիկը գրեթե ամեն ինչին պատասխանում է «ՈՉ»։
Ինչու է դա տեղի ունենում
Սա բնական զարգացման փուլ է, որը հոգեբանության մեջ հաճախ անվանում են «2 կամ 3 տարեկանի ճգնաժամ»։ Այս տարիքում երեխան՝
-
սկսում է գիտակցել իր «ես»-ը
-
ուզում է վերահսկել շրջապատող աշխարհը
-
դեռ չունի բավարար բառապաշար՝ հստակ արտահայտելու իր զգացմունքներն ու ցանկությունները
-
սովորում է սահմաններ դնել
Այս ամենի արդյունքում «ՈՉ»-ը դառնում է փոքրիկի ինքնուրույնության նշան և գործիք։
Ինչ պետք է անի ծնողը
1. Մնացեք հանգիստ և համբերատար
Նույնիսկ երբ արդեն հիսթափված եք լսելով 100-րդ «ՈՉ»-ը՝ մի նյարդայնացեք։ Նպատակը պայքարել չլինելն է, այլ՝ հասկանալը։
2. Առաջարկեք ընտրություն
Փոխարենը ասելու՝ «Հագի այս շորերը», փորձեք՝
«Ուզում ես կապույտ շալվար հագնել, թե կանաչը»։
Սա փոքրիկին տալիս է վերահսկելու զգացում։
3. Ստեղծեք կանխատեսելիություն
Երկու տարեկանին վստահություն է տալիս օրվա պարզ ու կանխատեսելի կառուցվածքը։ Երբ նա գիտի, թե ինչ է սպասվում, ավելի քիչ հակասություններ են լինում։
4. Ընդունեք նրա զգացմունքները
Երբ նա ասում է «ոչ», հարցրեք․
«Տեսնում եմ, որ չես ուզում հիմա լոգանք ընդունել։ Քեզ ինչ-որ բան անհանգստացնում է՞»։
5. Մի մոռացեք խաղի ուժը
Դարձրեք շատ գործընթացներ խաղի նման։ Օրինակ՝ «Արի տեսնենք՝ ո՞վ առաջինը կլցնի իր ատամի մածուկը», կամ «Տիկնիկը էլի լաց է լինում, որ դու չես հագնվում»։
Երբ դիմել մասնագետի
Եթե երեխայի «ոչ»-ը ուղեկցվում է ծայրահեղ ճիչերով, ագրեսիայով, ինքնավնասմամբ կամ սոցիալական կապերի խզմամբ, արժե խորհրդակցել մանկական հոգեբանի հետ։
Հիշեք
«ՈՉ»-երի շրջանը անցողիկ է։ Դա երեխայի նորմալ զարգացումն է։ Ձեր համբերատար և սիրով լի արձագանքը կօգնի նրան սովորել շփվել, վերահսկել զգացմունքները և վստահություն ձեռք բերել։