Լողալն իսկական հաճույք է հատկապես ամռան տապին: Բայց երբ խոսքը վերաբերում է երեխային, պետք է հաշվի առնել ամեն ինչ: Հարկ է հասկանալ՝ լողալուց հետո օգու՞տը շատ կլինի, թե՞ վնասը:
Նախընտրելի է հրաժարվել լողից, եթե.
- Ջուրը լճացած է, այն ստացել է կանաչ գույն:
Որտե՞ղ լողալ
Երեխաներին ոչ միայն կարելի է, այլեւ խրախուսվում է լողալ համալրված լողափերում, այնպիսի լողավազաններում, որոնք անցնում են պարտադիր սանիտարահիգիենիկ հսկողություն, լճերում, ջրամբարներում, որոնք նախատեսված են լողալու համար:
Լողի վտանգները
Երբ մեկնում եք լողափ, որն ամեն օր չէ, որ մաքրում են, հարկավոր է ուշադիր զննել տարածքը: Հնարավոր է գտնվի կոտրված ապակի կամ այլ սուր- ծակող առարկա, որը կվնասի երեխային:
Պետք է զգուշանալ նաև թրթուրներից, որոնք շատ են հատկապես քաղցրահամ ջրերի մոտակայքում:
Արևահարում
Երբ երեխան ունի թուլություն, ջերմություն, սրտխառնոց, հավանաբար նա արևահարվել է: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է զերծ մնալ գերտաքացումից, կրել արևային գլխարկներ, խմել շատ հեղուկ: Պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ:
Կանոններ, որոնք պարտադիր պետք է հիշել
Նախքան երեխայի լողալը պարտադիր է ստուգել ջրի խորությունը: Ջրի հատակին չպետք է լինեն կոշտ քարեր կամ ժայռաբեկորներ: Ջուրը չպետք է լինի շատ սառը:
Լողալու հակացուցումներ
- Երեխաներին խորհուրդ չի տրվում լողալ ոչ հարմարեցված վայրերում, եթե չի լրացել 2 տարին:
- Ունի քրոնիկ հիվանդություններ, ինֆեկցիաներ, միզասեռական օրգանների խանգարումներ:
- Եթե առկա են վերին շնչուղիների հիվանդություններ, մաշկի հիվանդություններ և սուր շնչառական վիրուսային հիվանդություններ:



