Երեխաները պետք է շատ քնեն: Դա պետք է ոչ միայն մարմնի, այլեւ մտքի հանգստի համար: Սակայն քունը փոքրիկների համար երբեմն բնավ էլ հաճույք չէ, ծնողների համար էլ երեխային քնեցնելու պրոցեսը` շատ հաճախ բարկացնող:
Ինչ անել, որ երեխայի քունը «պատմություն» չդառնա
Նախքան երեխային անկողին տանելը վստահ եղեք, որ նա ունի այն ամենը, ինչ պետք է նորմալ քնի համար
- Քնելու ֆիքսված ժամ
- Հիշեցում, որ քնից 30 րոպե առաջ պետք է տրամադրվել քնին
- Լինել լոգարանում` զուգարանից օգտվելու, լվացվելու, ատամները լվանալու համար
- Քնելու մշտական առօրյա` ներառյալ հեքիաթի ժամը
- Սենյակ, որտեղ համապատասխան ջերմաստիճան է, կա օդափոխություն եւ քնի համար նպաստավոր լուսավորություն
- Ննջարան, որտեղ չկա հեռուստացույց կամ վիդեոխաղերի հնարավորություն
- Հիշեցում, որ պետք է լուռ մնալ անկողնում եւ վերջնական բարի գիշեր` ձեր կողմից
- Հաջորդ օրը գովեստ, որ նախորդ օրը մնացել է անկողնում:
Երբ փոքրիկը չի մնում անկողնում
- Միանգամից հետ տարեք սենյակ
- Բացահայտեք, թե ինչն է վախեցնում երեխային, եթե, իհարկե, վախենում է: Եթե վախենում է, ապա ապահովել ավելի վառ գիշերային լուսավորություն եւ փոքրիկի հետ ստուգել ու համոզվել, որ սենյակում գազանիկներ չկան: Այս պրոցեսը երեխային ապահովության զգացում կտա
- Եթե երեխան լացում է կամ դիմադրում, մի քանի րոպե համբերեք, հետո գնացեք սենյակ` պարզելու` ինչպես է նա
- Հիշեցրեք փոքրիկին, որ քնելու ժամանակն է, ու եթե նա լուռ մնա, ապա մի քանի րոպեից կգնաք իր մոտ` ստուգելու` ինչպես է նա:
Աղբյուրը` kidshealth.org



