Ինչ անել, երբ հիվանդացել է փոքրիկի կոկորդը

Փոքրիկի համար ցավոտ է սնունդը կուլ տալ, չորացել է կոկորդը, քոր է գալիս և մղկտում. շտապ մտածեք կանխել հիվանդության սրումն առաջին իսկ ախտանշաններից, առանց ժամանակ կորցնելու:

Քայլ առաջին

Հանում ենք ցավը

Ցավը հանգստացնելու և բորբոքումը թուլացնելու համար կօգնի առանցշաքարի Լիդինցի դեղամիջոցը` վիտամին C-ով, անանուխով կամ եղեսպակով (շալֆեյ): Կարելի է փոքրիկին նաև մի գդալ մեղր տալ, եթե, իհարկե, փոքրիկը չունի վերջինիս նկատմամբ ալերգիա, կամ ազնվամորու մուրաբա:

Եռացող կաթի մեջ լցրեք կտրատած թուզ և օրական 3-4 անգամ տվեք փոքրիկին: Ուշադիր եղեք, որ նա առանց շտապելու ըմպի այն, այլապես ազդեցությունը զգալի չի լինի: Այս պատրաստուկն օգտակար է նաև հազի ժամանակ:

Փոքրիկին տվեք կիտրոն կամ նարինջ (եթե կիտրոնը նրա համար հաճելի չէ), որ ծծելով ուտի կամալոեի տերև. այդ բույսի հյութը արագորեն թեթևացնում է ցավը և

բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

Քայլ երկրորդ

 

Տաքացնում ենք պարանոցը

  • Հենց փոքրիկը սկսի բողոքել կոկրդի ցավից, նրան անմիջապես հագցրեք տաք հագուստ, փակպարանոցով սվիտեր կամ վիզը փաթաթեք շարֆով: Բաղադրատոմս առաջին. ¼ տաք ջրի մեջ լցնել 1 թ/գ կերակրի սոդա: 4-6 շերտ ծալած թանզիվը (մառլիա) թաթախել այդ լուծույթի մեջ և կոմպրեսի տեսքով փաթաթել բալիկի վզիկին: Թողնել 2 ժամ: Գործողությունը կատարելուց հետո բալիկի վզիկին քսել մանկական կրեմ և կրկին փաթաթել բնական գործվացքից մաքուր շարֆիկով: Սոդայի փոխարեն կարող եք նաև օգտագործել բժշկական սպիրտ (1/2) կամ պարզապես կաղամբի տերևներ:
  • Եթե այնուամենայնիվ երեխայի մոտ նկատվում է բարձր ջերմություն, կոկորդի ուժեղ ցավ, որը կբերի անգինայի, ապա անպայման դիմեք բժշկի:

    Այս դեպքում օգտակար է նաև յոդով ճաղվանդակներ նկարելը (յոդի կլետկա), որը պետք է չոփիկով բամբակով նկարել երեխայի վզամասին և թարմացնել պատկերը չքանալուն պես:

     

    Քայլ երրորդ

    Կոկորդի ողողում

    Մանուկների համար կոկորդի ողողումը շատ դժվար է, իսկ ահա 3 տարեկանը կարող է այն անել, եթե պրոցեսը վերածեք խաղի: Ինքներդ վերցրեք գոլ ջուրը և սկսեք ղլղլացնել կոկորդում: Այդ ձայնը կարող է գրավել փոքրիկին: Ու հենց նա փորձի կրկնօրինակել ձեզ, տվեք երիցուկի կամ շալֆեյի թուրմ: Կարելի է տալ նաև վաղինակի կամ կերակրի սոդայով լուծույթ: Բայց հիշեք, որ այս տարիքի երեխաները շատ զգայուն են, և եթե դա նրան հաճելի չլինի, ապա պետք չէ ստիպել: Իսկ եթե այն հաճելի է, ապա կրկնեք օրվա մեջ 4-6 անգամ: Պարտադիր չէ ամբողջ մասսան միանգամից տալ, բավական է ամեն անգամ 1/3 մասը:

    Քայլ չորրորդ

     

    Շնչում ենք գոլորշու մեջ

    Ինգալացիան կարող եք անել, եթե փոքրիկին դժվար է ողողումը: Ուշադիր եղեք, որ փոքրիկը չվառվի: Անպայման ստուգեք գոլորշու տաքությունը մինչև բալիկին առաջարկելը:

    1 լիտր ջրի մեջ լցրեք 1 ճ/գ բուսական ձեթ և եռացրեք: Թող երեխան պատրաստուկի գոլորշու վրա շնչի: Շատ արդյունավետ է նաև անթառամով (бессмертник) և հազարաթերթիկով պատրաստված թուրմի գոլորշին:

    Այլ գործողություններ

    Քիթ-կոկորդային անոթները սերտորեն կապված են փոքրիկի ձեռքերի ափերի և ներբանների հետ: Այդ պատճառով, երբ փոքրիկը զբոսնում է դրսում առանց ձեռնոցի կամ երբ թրջվում են ոտնաթաթերը, նա սկսում է բողոքել կոկորդի ցավից:

    Քնելուց առաջ 10-15 րոպե երեխայի ձեռքերը` ափերից մինչև արմունկներ, շփեք 400 տաքության ջրով, որից հետո չորացրեք թաթիկները, հագցրեք տաք գիշերանոց, իսկ ձեռքերին` ձեռնոց: Կիտրոնով կամ մեղրով տաք թեյ խմեցրեք և պառկեցրեք քնելու:

     

    Առողջություն ձեզ և ձեր փոքրիկին