Օգտակար ու խորը քնի 9 ոսկե կանոն

Խնամք

1.   Քունը կարևոր է բոլորի համար

Երեխան չպետք է քնի ծնողների անքնության հաշվին: Առողջ քունն ահրաժեշտ է ամբողջ ընտանիքին:

2.   Սահմանեք քնի ռեժիմ

Երեխային անհրաժեշտ են առողջ ծնողներ: Սահմանեք քնի ռեժիմ այնպես, որ այն գրեթե չխախտվի: Սա վերաբերում է ինչպես ծնողներին, այնպես էլ երեխային:

3.   Որոշեք՝ որտեղ և ում հետ պետք է երեխան քնի

Երեխան պե՞տք է քնի ծնողների հետ, թե՞ առանձին. հարցն ինդիվիդուալ է: Սակայն նախընտրելի և ճիշտ է, որ երեխան քնի իր սենյակում, իր անկողնում:

4.   Մի վախեցեք արթնացնել երեխային

Եթե Ձեր երեխան ցերեկը երկար է քնում, իսկ գիշերը չի ցանկանում քնել, ապա թույլ մի տվեք նրան ցերեկն այդքան երկար քնել: Պարբերաբար կարող եք արթնացնել նրան:

5.   Հագեցած օր

Երեխայի օրը պետք է լինի հագեցած: Այդպիսով՝ նա կհոգնի ու կցանկանա քնել:

6.   Ննջասենյակում ապահովեք թարմ օդ

Ննջասենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-21 °C-ի միջակայքում, իսկ խոնավությունը՝ 50–70 %: Պարբերաբար օդափոխեք ննջասենյակը:

7.   Քնելուց առաջ երեխան պետք է լոգանք ընդունի

Լոգանքից հետո երեխան ավելի խորը կքնի:

8.   Հարմար անկողին

Հոգացեք անկողնու հարմարավետության մասին: Սպիտակեղենը պետք է լինի մաքուր, փափուկ ու հարմարավետ:

9.   Հոգացեք նաև հարմարավետ տակդիրի մասին

Տակդիրը պետք է լինի չոր և հարմար: Երեխան քնի ընթացքում չպետք է անհարմարություն զգա:

 

 

 

Գովազդ