Բաղադրատոմսը նախատեսված է 2-ից բարձր տարիքի երեխաների համար։
Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը.
· Կալորեականություն՝ 609 կկալ
· Սպիտակուցներ՝ 13,2 գրամ
· Ճարպեր՝ 21,7 գրամ
· Ածխաջրեր՝ 92,4 գրամ
Անհրաժեշտ է․
Պնդուկ- 60 գրամ,
Նարնջի հյութ- ¾ բաժակ,
Թուզ- 190 գրամ,
Շաքարավազ- ½ բաժակ,
Բուսական յուղ- 2 ճ/գ,
Ձու- 1 հատ,
Ալյուր- 1,5 բաժակ,
Ձվի սպիտակուց- 1 հատ,
Աղ- ¼ թ/գ,
Սոդա- ½ թ/գ։
Պատրաստման եղանակը
1.Պնդուկը լցրեք թավայի մեջ եւ դրեք վառարանում (180 °C) 15 րոպե: Այնուհետեւ լցրեք չոր սրբչի վրա, տրորեք, որպեսզի կեղեւը դուրս գա, ապա մանր կտրատեք:
2.Թուզը մանր կտրատեք եւ լցրեք եռացրած նարնջի հյութի մեջ: Այսպես թողեք 15 րոպե:
3.Շաքարավազը, բուսական յուղը, ձուն, մեկ ձվի սպիտակուցը, նարնջի հյութի եւ թզի խառնուրդը հարեք:
4.Ալյուրի մեջ լցրեք աղ եւ սոդա, խառնեք, ապա մեջտեղում անցք բացեք, ստացված զանգվածը լցրեք մեջը եւ խմոր հունցեք:
5.Խմորը լցրեք կարագապատ թավայի մեջ, վրան շաղ տվեք մանրացված պնդուկ եւ դրեք վառարանում (180°C): 45 րոպե անց հացը պատրաստ կլինի:
Բարի ախորժակ
Նյութի աղբյուրը՝ eda.ru