Բանանով ու վարսակով բլիթներ

Բաղադրիչներ

  • 1 հասած բանան
  • 1 ձու
  • 4 ճ/գ վարսակի ալյուր
  • մի պտղունց դարչին՝ ցանկության դեպքում

Պատրաստումը

Բանանը տրորել, ավելացնել ձուն և վարսակի ալյուրը։ Խառնել և թողնել 5 րոպե։ Փոքր բլիթներ ձևավորել և պատրաստել չկպչող թավայի վրա՝ տապակելով երկու կողմից։

 

Բարի ախորժակ