Համեղ ու օգտակար ընթրիք մածունով

Համեղ ու օգտակար ընթրիք մածունով

Արդեն երեկոյան ժամը 7-ն է, եւ փոքրիկը թեթեւ սննդի կարիք ունի:  Խեղճ մայրիկը հոգնել է տարատեսակ կերակուրներ մոգոնելուց: Բայց դուք միայնակ չեք:

Մի վհատվեք, «Իմ փոքրիկ»-ը կօգնի ձեզ օգտակար խորհուրդներով:

Երեկոյան ցանկալի է այնպիսի ընթրիք պատրաստել, որը կլինի թեթեւ, բայց սննդարար, վիտամիններով հարուստ: Այս առումով լավագույն ընտրություն է մածունը: Այն  բարելավում է մարսողությունը,  նպաստում է խաղաղ քնին, ատամների ամրությանը, մազերին: Մարսողությանն օգնում է նաեւ խնձորը: Այն  պարունակում է կալիում, երկաթ և վիտամին C:

 

Եվ այսպես, անցնենք գործի: Ինչ է հարկավոր.

  • Մածուն
  • Խնձոր
  • Թխվածքաբլիթ
  • Դարչին

1 տուփ մածունի 1/3-ը լցրեք տարայի մեջ, մեկ միջին չափսի խնձորը` ոչ շատ հասած, անցկացրեք քերիչով ու լցրեք մածունի մեջ: Թխվածքաբլիթը մանրացրեք ու ավելացրեք զանգվածին: Վերջում մի քանի պտղունց դարչին  ավելացրեք: Այս համեմունքը, ի դեպ,  բարելավում է նյութափոխանակությունը:

Բարի ախորժակ