Ինչ է հարկավոր
Բնական յոգուրտ - 1 տարա
Շաքարավազ - 2 տարա (յոգուրտի դատարկ տարայով)
Ալյուր - 3 տարա
Բուսական յուղ - 0.5 տարա
Ձու - 4 հատ
Փխրեցուցիչ - 1 տուփ
Վանիլին- 1 տուփ
Ինչպես պատրաստել
Ջեռոցը հարկավոր է տաքացնել մինչև 200 աստիճան:
Մեծ թասամանի մեջ լցնել բոլոր ջրային բաղադրիչները` յոգուրտը, ձուն, կարագը: Բոլորը միասին հարել հարիչով:
Մեկ այլ թասամանի մեջ լցնել բոլոր չոր բաղադրիչները` ալյուրը, շաքարավազը, վանիլային շաքարավազը, փխրեցուցիչը, և խառնել:
Չոր զանգվածը հարկավոր է ավելացնել ջրային զանգվածին և միասին հարել: Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել 30-40 րոպե:
Բարի ախորժակ