Փոքրիկի և ծնողի միջև կապը ավելի ամրացնելու ու նաև այն պահպանելու համար կարևոր է, որ ծնողները որոշակի կանոնների հետևեն երեխայի կյանքի առաջին իսկ օրերից:
Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն զավակ-ծնող /և ոչ միայն/ հարաբերություննները ամուր հիմքի վրա դնել:
- Սկսած երեխայի կյանքի առաջին ամիսներից նրա հետ կիսեք Ձեր ուրախությունը և դրական էմոցիաները:
- Արագ արձագանքեր երեխայի բացասական էմոցիաներին և վերացրեք դրանց պատճառները:
- Եթե երեխան նեղված է, սատարեք նրան նաև զգացմունքներով:
- Հարստացրեք երեխայի դրական տպավորությունները, միշտ նոր ու հետաքրքիր իրեր ցուցադրեք, ուրախ խաղեր հորինեք և այլն: