Հայրիկի ուշադրությունը և խնամքը անհրաժեշտ է երեխաներին յուրաքանչյուր տարիքում` ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար:
Այն տղաները, որոնք չեն ստանում հայրական խնամք, ընդօրինակում են մայրիկների վարքագիծը: Հետագայում այդպիսի փոքիկները ոչ միայն կարող են դառնալ «մայրիկի բալիկ», այլ նաև ավելի մեծ տարիքում կզրկվեն ընտանիք ունենալուց: Չէ՞ որ իսկական տղամարդ դառնալու համար որդին պետք է ունենա իրական օրինակ: Այդ ամենը փոքրիկի համար կարող է ապահովել միայն հայրիկը:
Աղջիկները սովորաբար իրենց ընտյալների մեջ միշտ փնտրում են այն հատկանիշները, որոնք նրանք սիրում են իրենց հայրիկերի մեջ: Հայրիկն իր դստերն օգնում է հասկանալ, որ նա գեղեցիկ է և խելացի: Նրա հաճոյախոսություններն անմոռանալի են:
Փոքրիկներին անհրաժեշտ է լսել ոչ միայն մայրիկի, այլ նաև հայրիկի ձայնը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն փոքրիկերը, որոնք մշտապես ստացել են հայրական խնամք, ավելի շփվող են ու հանգիստ: Այդ պատճառով հայրիկներն ավելի հաճախ պետք է գրկեն իրենց փոքրիկներին ու զրուցեն:
Եթե հայրիկն աշխատում է, ապա չի կարող այնքան ժամանակ հատկացնել փոքրիկին, ինչքան մայրիկը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ փոքրիկը հայրիկին միշտ բարձր տրամադրությամբ տեսնի: Եթե Ձեր փոքրիկը Ձեզ տեսնի բարկացած և չարացած, նա այդպիսին էլ Ձեզ կընդունի: Թողեք Ձեր վատ տևամադրությունը դռան այն կողմում և վայելեք այն կարճ ժամանակը, որը դուք անց եք կացնում Ձեր փոքրիկի հետ:
Ավելի մեծահասակ երեխաներին հայրիկը կարող է ինչ-որ նոր բաների հետ ծանոթացնել` սովորեցնել խաղալ ակտիվ խաղեր, տանել ֆուտբոլ դիտելու կամ ձկնորսության: Խուսափեք փոքրիկին նախատելուց, եթե նրա մոտ ինչ-որ բան չստացվի. ընդհակառակը, ավելի շատ քաջալերեք նրա հաջողությունները և առաջընթացները: Եղեք համբերատար փոքրիկի հետ:
Դարձեք ամենալավ հայրիկը Ձեր փոքրիկների համար:



