Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ
Մինչև երեք տարեկան հասակը երեխան պետք է կարողանա
- Քայլել, վազել, մագլցել, հարվածել և ցատկել հեշտությամբ,
- Ճանաչել և ցույց տալ ծանոթ առարկաներ և նկարներ
- Երկու կամ երեք բառից կազմված նախադասություն կազմել,
- Ասել իր անունն ու տարիքը,
- Ասել գույների անունները,
- Հասկանալ թվերը,
- Խաղերի մեջ օգտագործել մտացածին առարկաներ,
- Ինքնուրույն ուտել,
- Ջերմ վերաբերմունք արտահայտել:
Խորհուրդներ ծնողներին և խնամողներին
- Կարդացեք, երեխայի հետ դիտեք նկարազարդ գրքեր և խոսեք նկարների մասին
- Երեխային պատմեք պատմություններ, սովորեցրեք բանաստեղծություններ ու երգեր:
- Առանձնացրեք երեխայի ափսեն:
- Խրախուսեք երեխային, որ ուտի, տվեք նրան այնքան ժամանակ, ինչքան պետք է:
- Երեխային սովորեցրեք ինքնուրույն հագնվել, ձեռքերը լվանալ և զուգարանից ինքնուրույն օգտվել:
Անհանգստացնող նշաններ
- Խաղի նկատմամբ հետաքրքրության կորուստ,
- Հաճախակի ընկնելը,
- Փոքր առարկաների հետ գործ ունենալու դժվարություն,
- Պարզ ուղերձներ հասկանալու անընդունակություն,
- Մի քանի բառվ խոսելու անընդունակություն,
- Ուտելիքի նկատմամբ փոքր հետաքրքրություն կամ դրա բացակայություն:
Շարունակելի