Հարցերին պատասխանում են մանկական ատամնաբուժարանի մասնագետները:
Ի՞նչ ատամի խոզանակ ընտրել փոքրիկի համար և որքա՞ն հաճախականությամբ փոխել այն:
Ատամի խոզանակը պետք է ընտրել` ըստ տարիքի և պետք է փոխել 3 ամիսը մեկ անգամ:
Ի՞նչ ատամի մածուկ ընտրել:
Մինչև 3 տարեկան երեխաների համար պետք է ընտրել մածուկ, որը չի պարունակում ֆտոր: 3 տարեկանից սկսած` նախապատվությունը տալ ֆտոր պարունակող մածուկներին: Ատամների լվացման ընթացքը հաճելի դարձնելու համար ցանկալի է ընտրել համային հավելումներով ատամի մածուկներ:
Ի՞նչ անել` փոքրիկին քաղցրից չզրկելու, բայց միաժամանակ առողջ ատամները պահպանելու համար:
Ցանկալի է, որ երեխան չափավոր ընդունի քաղցր, այն էլ ուտելուց անմիջապես հետո, այլ ոչ՝ երկու հիմնական սննդի ընդունման միջև ընկած հատվածում: Պետք է նախապատվությունը տալ կոշտ սննդին (միրգ, բանջարեղեն) և խուսափել փափուկ սննդից, իսկ հյութ խմելուց անմիջապես հետո ողողել բերանը:
Ի՞նչ խորհուրդներ կտաք` առողջ ատամներ ունենալու համար:
Առողջ ատամներ ունենալու համար նախևառաջ պետք է հետևել բերանի խոռոչի հիգիենային: Պետք է օգտագործել վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ:
Որո՞նք են հակացուցումները:
Վնասակար սովորությունների բացառում` ծծակի օգտագործում 1.5 տարեկանից հետո, քաղցր ըմպելիքի օգտագործում քնելուց առաջ և այլն:



