Ինչ է պետք ապահովել, որ երեխան չհրաժարվի քնել. խորհուրդներ մայրիկներին

Երեխաները պետք է շատ քնեն: Դա պետք է ոչ միայն մարմնի, այլեւ մտքի հանգստի համար: Սակայն քունը փոքրիկների համար երբեմն բնավ էլ հաճույք չէ, ծնողների համար էլ երեխային քնեցնելու պրոցեսը` շատ հաճախ բարկացնող:

 

Ինչ անել, որ երեխայի  քունը «պատմություն» չդառնա

Նախքան երեխային անկողին տանելը վստահ եղեք, որ նա ունի այն ամենը, ինչ պետք է նորմալ քնի համար

  • Քնելու ֆիքսված ժամ
  • Հիշեցում, որ քնից 30 րոպե առաջ պետք է տրամադրվել քնին
  • Լինել լոգարանում` զուգարանից օգտվելու, լվացվելու, ատամները լվանալու համար
  • Քնելու մշտական առօրյա` ներառյալ հեքիաթի ժամը
  • Սենյակ, որտեղ համապատասխան ջերմաստիճան է, կա օդափոխություն եւ քնի համար նպաստավոր լուսավորություն
  • Ննջարան, որտեղ չկա հեռուստացույց կամ վիդեոխաղերի հնարավորություն
  • Հիշեցում, որ պետք է լուռ մնալ անկողնում եւ վերջնական բարի գիշեր` ձեր կողմից
  • Հաջորդ օրը գովեստ, որ նախորդ օրը մնացել է անկողնում:

Երբ փոքրիկը չի մնում անկողնում

  • Միանգամից հետ տարեք սենյակ
  • Բացահայտեք, թե ինչն է վախեցնում երեխային, եթե, իհարկե, վախենում է: Եթե վախենում է, ապա ապահովել ավելի վառ գիշերային լուսավորություն եւ փոքրիկի հետ ստուգել ու համոզվել, որ սենյակում գազանիկներ  չկան: Այս պրոցեսը  երեխային ապահովության զգացում կտա
  • Եթե երեխան լացում է կամ դիմադրում, մի քանի րոպե համբերեք, հետո գնացեք  սենյակ` պարզելու` ինչպես է նա
  • Հիշեցրեք փոքրիկին, որ քնելու ժամանակն է, ու եթե նա լուռ մնա, ապա մի քանի րոպեից կգնաք իր մոտ` ստուգելու` ինչպես է նա:

 

Աղբյուրը` kidshealth.org