Փորձնական վարտիքներ
Փորձագետները երբեմն տարակարծիք են` օգտագործել միանգամյա վարտիքներ, թե ոչ:
Ոմանք կարծում են, որ դրանք պարզապես ավելի մեծ տակդիրներ են եւ կարող են փոքրիկի մոտ տպավորություն թողնել, որ նորմալ է, կարելի է եւ տակն անել: Մյուսները կարծում են, որ դրանք տակդիրի ու ներքնաշորի միջեւ լավ տարբերակ կարող են լինել, քանի որ փոքրիկն իր միզարձակության ֆունկցիան ավելի շուտ ցերեկն է կարողանում վերահսկել: Դրա համար էլ որոշ ծնողներ միանգամյա վարտիքներ են օգտագործում գիշերը: Մյուսները նախընտրում են, որ փոքրիկը միանգամյա վարտիք օգտագործի միայն այն ժամանակ, երբ դրսում է: Հենց այդ վարտիքը մի քանի օր չոր մնա, փոքրիկը կարող է անցնել ներքնաշորի: Հարցրեք ձեր բժշկին` արդյոք ձեր փոքրիկը կկարողանա միանգամյա վարտիքն ընկալել որպես անցումային քայլ` դեպի ներքնաշոր:
Հիմնական խնդիրները
Լինում են դեպքեր, երբ զուգարանին վարժված փոքրիկը սթրեսային պահերին որոշակի դժվարություններ է ունենում գիշերանոթից օգտվելիս: Նաեւ 2-3 տարեկան փոքրիկը, որի եղբայրը կամ քույրը նոր է ծնվում, սկսում է հետընթաց ապրել: Բայց ամեն դեպքում, եթե ձեր փոքրիկը նախկինում վարժվել է գիշերանոթին, բայց սկսում է հրաժարվել, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի ճիշտ ուղու վրա լինեք եւ բացառեք, օրինակ, որեւէ ինֆեկցիայի առկայությունը:
Եթե ձեր փոքրիկը 3 տարեկան է եւ ավելի, բայց դեռեւս չի օգտվում գիշերանոթից, խորհրդակցեք այն բժշկի հետ, որը կարող է օգնել` հաղթահարելու խնդիրը եւ առաջարկելու պրոցեսը հեշտացնելու տարբերակ:
Կարդացեք նաև`
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 2
Շարունակելի
Աղբյուրը` http://kidshealth.org



