Մի քանի խորհուրդներ, որոնց կիրառումը զերծ կպահի Ձեր փոքրիկին վարքի բացասական դրսևորումներից:
- Հարգեք երեխայի անձը և անհատականությունը, հաշվի առեք նրա ցանկությունները, մի ծաղրեք նրան:
- Փորձեք հնարավորինս քիչ արգելքներ կիրառել: Արգելեք միայն այն, ինչն իսկապես վտանգավոր է երեխայի կյանքի և առողջության համար: Ցանկալի է աչքից հեռու պահել արգելված առարկաները և թույլ տալ, որ մնացյալ աշխարհը ազատ ուսումնասիրի:
- Հետևեք, որ ավելի շատ գովեք և խրախուսեք Ձեր երեխային, ոչ թե բարկանաք կամ արգելեք ինչ-որ բան:
- Թույլ մի տվեք, որ երեխան իրեն անզոր ու անկարող զգա. նկատողությունից անմիջապես հետո մատնանշեք ճիշտ քայլը,մի առաջարկեք երեխային այնպիսի քայլեր կատարել, որոնք վեր են նրա ուժերից:
- Ամեն օր ժամանակ հատկացրեք միասին խաղալու և այլ զբաղմունքերի համար:
- Համատեղ գործունեության ժամանակ օգնեք, խրախուսեք երեխային, բայց մի միջամտեք նրա ինքնուրույնությանը:
- Նկատողություններ արեք երեխայի քայլերի մասին, ոչ երբեք նրա անձի:



