Ճիճուների տեսակները
Ճիճուները բաժանվում են 2 խմբի՝ աղիքային և արտաաղիքային: Առաջին խմբի ճիճուները բազմանում են աղիքներում, իսկ երկրորդ խմբի ճիճուները՝ մկաններում, թոքերում, լյարդում և կարող են տարածվել մարդու մարմնի ցանկացած մասում:
Երեխաների մոտ հիմնականում ախտորոշվում են աղիքային ճիճուներ՝ ասկարիդ անվամբ, որի երկարությունը կարող է հասնել անգամ 20-30 սմ-ի:
Աղիքային ասկարիդները շատ վտանգավոր են նաև հղիների համար: Նրանք բազմանալով կարող են վնասել դեռ չծնված երեխային:
Անվտանգության միջոցառումներ
Հետևելով հիգիենայի կանոններին՝ կարելի է նվազագույնի հասցնել ճիճուների ներթափանցումը երեխայի օրգանիզմ: Երեխան պետք է հաճախակի օճառով լվանա ձեռքերը, միրգը, բանջարեղենն ու հատապտուղներն ուտի միայն լավ լվանալուց հետո, իսկ եղունգները միշտ կտրված լինեն:
Հայտնաբերել և ոչնչացնել
Եթե չհաջողվեց կանխարգելել ճիճուների մուտքը երեխայի օրգանիզմ, ուրեմն պետք է սկսել բուժումը: Ճիշտ ախտորոշման համար առաջին հերթին պետք է հանձնել արյան, քսուքի և կղանքի անալիզ: Առանց բժշկի ցուցումների բուժում սկսելը խստիվ արգելվում է, քանի որ ճիճուների դեմ դեղահաբերն ունեն ցուցումներ և հակացուցումներ:
Աղբյուրը՝ mama.ru



