2 տարեկան. ինչ պետք է կարողանա անել փոքրիկը եւ ինչ պետք է անի մայրիկը

Երբ փոքրիկն արդեն 2 տարեկան է , ապա նա կարողանում է՝

  1. Լավ վազել և թռչկոտել
  2. 4-6 խորանարդիկներով աշտարակ կառուցել
  3. Ոտքով հարվածել գնդակին
  4. Գդալով «կերակրել» խաղալիքին
  • Ինքնուրույն վեր ու վար անել աստիճաններից
  • Իր մասին խոսել  երրորդ դեմքով՝ տալով իր անունը
  • Իր վրա ցույց տալ դեմքի մասերը
  • Նկարներ նայել գրքի մեջ
  • Ինքնուրույն հանել իր հագուստը
  • 15-50 բառ արտասանել
  • Երկու բառանոց բառակապակցություններ օգտագործել
  • Կառավարել միզարձակումը:
  • Առաջին ստողծագործական քայլերը

    Երկու տարեկանում  փոքրիկի մոտ արդեն զգալիորեն  բարելավվում է  «աչք-ձեռքեր» կոորդինացիան: Այդ իսկ պատճառով այդ տարիքի փոքրիկները սիրում են նկարել, ներկել, խորանարդիրկներով խաղալ, պարզ փազլներ հավաքել:

    Փոքրիկին տեղափոխում ենք ավելի մեծ մահճակալ

    Երկու տարեկանում արդեն հարկավոր է փոքրիկին իր օրորոցային մահճակալից տեղափոխել ավելի մեծ մահճակալ: Այս տարիքւոմ փոքրիկները ձգտում են դուրս գալ իրենց մահճակալից, որը կարող է վտանգավոր լինել:  Մահճակալ ընտրելիս հաշվի առեք այդ հանգամանքը: