Ընտրեք հասած ու առողջ սալոր, բալ կամ կեռաս: Այնպես արեք, որ չգերազանցի 50 գրամը:
Դրա համար լավ կանեք՝ ձեռքի տակ միշտ հատուկ տարա ունենաք, որով կստուգեք քաշը: Միրգը լվացեք հոսող ջրի տակ, ցողեք եռացող ջրով եւ հանեք կորիզը: Բաժակի կամ խորը ափսեի վրա թանզիֆ անցկացրեք կամ մանր անցքերով քամիչ դրեք ու միրգը գդալով ճզմեք: Այդպես թանզիֆի վրա կմնան կեղեւն ու մրգի կոշտ մասնիկները: Թարմ վիճակում հրամցրեք փոքրիկին:
Բարի ախորժակ