Ինչե~ր ասես չեն մտածի հնարամիտ ծնողները՝ իրենց քչակեր փոքրիկի ախորժակը գրգռելու և ուտել «ստիպելու» համար: Սննդի հանդեպ փոքրիկի հետաքրքրությունը մեծացնելու համար կարելի է այն ձևավորել մուլտֆիլմերի հերոսների նմանությամբ:
Ստորև ներկայացված բաղադրատոմսով կարելի է ստանալ փոքրիկների սիրելի «Շոն ոչխարիկը» մուլտֆիլմից մի կադր:
Դրա համար հարկավոր է.
- Շոգեխաշած բրոկոլի և խաշած ձվի դեղնուց` ծաղիկներ ստանալու համար,
- Շոգեխաշած ծնեբեկ` խոտաբույսերի համար,
- գազար` արևի համար,
- Խաշած ձվի սպիտակուց`ամպերի համար,
- եփած բրինձ և նուրի (հատուկ սև ջրիմուռ է)`Շոն ոչխարին ձևավորելու համար: Ի դեպ, նուրիի փոխարեն կարելի է նաև սև բրինձ օգտագործել:
Ձևավորում եք նկարի նմանությամբ:
Նման ուտեստից փոքրիկը դժվար թե հրաժարվի:
Բարի ախորժակ



