Ինչ է հարկավոր
Դդմիկ - 1 հատ
Կարտոֆիլ - 2 հատ
Լիմոնի հյութ - 1 թեյի գդալ
Բուսական յուղ - 1 թեյի գդալ
Կաթ - 1/2 բաժակ
Ձվի դեղնուց (լորի ձվի դեղնուց) - 1 հատ
Ինչպես պատրաստել
Դդմիկը և կարտոֆիլը հարկավոր է լվանալ, մաքրել կեղևը և կրկին լվանալ: Այնուհետև կտրատել խորանդաձև, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել եռացրած ջուրը այնքան, որ մի փոքր ծածկի բանջարեղենը: Եփել մարմանդ կրակի վրա 20 րոպե, մինչև կպատրաստվի:
Բանջարեղենը հարկավոր է հանել ջրից և քամել քամիչով: Ավելացնել պինդ խաշած ձվի դեղնուցը, բուսական յուղը, կիտրոնի հյութը և լավ խառնել: Այնուհետև լցնել եռացրած տաք կաթը եւ մատուցել:
Բարի ախորժակ