Ինչ է հարկավոր
Կաթ - 1 լ
Ցորեն - 1 բաժակ
Դդում - 700 գ
Կարագ
Մեղր կամ շաքարավազ (հաշվի առնել փոքրիկի օրգանիզմի առանձնահատկությունը՝ ալերգիկ է, թե ոչ, տարիքն ու նախընտրությունը)
Ինչպես պատրաստել
Դդումը հարկավոր է մաքրել և կտրատել մանր կտորներով: Կաթը տաքացնել, հասցնել եռացման աստիճանի և լցնել դդումը: Եփել 5 րոպե: Այնուհետև լցնել ցորենը, խառնել և եփել ևս 30 րոպե: Մատուցելուց առաջ շիլային ավելացնել կարագ ու մեղր եւ խառնել: Եթե նախընտրում եք շաքարավազ, ուրեմն այն ավելացրեք շիլան եփելիս եւ ոչ թե հետո:
Բարի ախորժակ