Կեռասը շատ օգտակար է երեխաների համար

 

Կեռասը պարունակում է վիտամինների մի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են երեխայի հասակի ու զարգացման համար: Կեռասի հետ երեխայի օրգանիզմ են մտնում վիտամին А, С, В, Р և РР, ֆոսֆոր, երկաթ ու կալցիում:

Այս հատապտուղի մեջ մեծ է յոդի, կալիումի, ածխաջրերի, օրգանական թթուների քանակությունը, սրանք կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Կեռասը խորհուրդ են տալիս օգտագործել միզուղիների հիվանդությամբ տառապող երեխաներին:

 

Միաժամանակ, շատ ծնողներ զգուշանում են կեռասի գույնից: Ալերգիայով տառապող երեխաներին խորհուրդ է տրվում այն տալ երեք տարեկանից հետո, ու շատ զգույշ, իսկ մինչ այդ հարկ է խորհրդակցել բժշկի հետ: Եթե ալերգիկ նշաններ չկան, ապա կեռասը երեխային կարելի է տալ երկու տարեկանից՝ սկսելով մի քանի հատիկից:

«Մեդդեյլի.ռու»-ն ներկայացնում է բաղադրատոմս երեխաների համար.

Կոկտեյլ կեռասով ու բանանով

2 բաժակ կեռաս

1 բաժակ կաթ

2 հատ բանան

200 գրամ սերուցք

Պետք է կեռասը ազատել կորիզից, մաքրել բանանները, դրանք հարել բլենդերով, ավելացնել պաղպաղակը և լավ հարել, վրան ավելացնել կաթն ու ևս մեկ անգամ հարել:

Աղբյուր` Panorama.am