Այս համեղ ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևել այս բաղադրիչները:
Բաղադրիչներ
-
հավի կրծքամիս (մոտ 300 գրամ)
-
1 փոքր բրոկկոլի (կտրատված)
-
1 գազար (կտրատված)
-
100 գր պանիր (քերած)
-
2 ամբողջական ցորենի տորտիլա
-
1-2 ճաշի գդալ ձեթ (տապակելու համար)
-
Աղ և պղպեղ
Պատրաստման եղանակը
-
Հավի կրծքամիսը լավ եփել, կարող եք նաև մի փոքր տապակել։ Այնուհետև կտրատել փոքր կտորներով:
-
Բրոկկոլին և գազարը կտրատել մանր կտորներով: Շոգեխաշել կամ մի փոքր տապակել:
-
Պանիրն անցկացնել քերիչով։
-
Լցնել պատրաստված հավը, բրոկկոլին, գազարը և պանիրը ամանի մեջ, ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:
- Տապակել տորտիլաները տաք տապակի մեջ՝ 1-2 րոպե յուրաքանչյուր կողմից:
-
Տորտիլաներից մեկի վրա լցնել պատրաստած հավի, բրոկկոլիի, գազարի և պանրի խառնուրդը:
-
Երկրորդ տորտիլան փռել վրան, թեթևակի ճնշել, որպեսզի սեղմվեն:
-
Տապակել՝ 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից, մինչև այն դառնա ոսկեգույն:
-
Կտրատել եռանկյունաձև և մատուցել:
Կարող եք մատուցել ելակի, կամ որևէ այլ հատապտղի և մրգի հետ։ Կարող եք մատուցել որպես հիմնական ուտեստ կամ նախուտեստ: