Պատրաստման տևողությունը՝ 3 ժ. 40 ր
Քաշը՝ 100 գրամ
Կալորիականությունը՝ 326 կկալ
Սպիտակուց՝ 10 գրամ
Ճարպ՝ 15 գրամ
Ածխաջուր՝ 39 գրամ
Անհրաժեշտ է՝
Ալյուր՝ 800 դրամ
Վանիլին՝ 25 գրամ
Փխրեցուցիչ՝ 25 գրամ
Ձու՝ 3 հատ
Շաքարավազ՝ 250 գրամ
Կաթնաշոռ՝ 600 գրամ
Ձիթայուղ՝ 220 գրամ
Պատրաստման եղանակը՝

Քայլ 1.
Սկզբում պետք է պատրաստել խմորը: Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլին, ձեթն ավելացնել աստիճանաբար, նույն կերպ նաև կաթնաշոռը: Ալյուրը փխրեցուցիչի հետ խառնել, ավելացնել երկու զանգվածները և հունցել խմորը: Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և 3 ժամ պահել սառնարանում:

Քայլ 2.
Խմորից կտրել ոչ այնքան մեծ կտոր ու ստանալ ոզնու մարմնի ձև:

Քայլ 3.
Առանձնացնել միևնույն երկարությամբ քաղցր ձողիկներ կամ խմորից թխել երկար ձողիկներ:

Քայլ 4.
Մտցնել ձողիկները խմորի մեջ այնպես, որ ստացվեն «ոզնու փշեր»:
Քայլ 5.
Ստացված զանգվածը 20-25 րոպե թխել վառարանում՝ 180º ջերմաստիճանով:

Քայլ 6.
Ոզնու աչքերը ստանալու համար օգտագործեք հաղարջ, ձիթապտուղ կամ ցանկացած մթերք, որը հարմար կլինի:
Բարի ախորժակ



