Գեղեցիկ է ու բարետես՝
Գլխին մի փունջ սանրի պես,
Երբ նստում է, դադար առնում,
Իր անունն է միշտ կրկնում:
Իմ Փոքրիկ
հայ մայրերի ուղեցույց
Գեղեցիկ է ու բարետես՝
Գլխին մի փունջ սանրի պես,
Երբ նստում է, դադար առնում,
Իր անունն է միշտ կրկնում:
***
Մուկը տիկնիկ-մկնիկ ուներ,
Տիկնիկ-մկնիկը՝ տեր:
Տերը մուկն էր տիկնիկատեր,
Տիկնիկը գիտեր:
***
Շուշանիկը սուս անի,
Նստի մոտը Սուսանի:
***
Հանդ է գնում օրը օրին,
Կաթ է տալիս նա բոլորին:
Բրդոտ մռթով, թաթը ծուռ,
Տանձ է սիրում, ոչ թե՝ նուռ:
Չվող թռչուն,
Երկարաոտ,
Բույն է դնում
Լճի մոտ:
Կլոր եմ,
Գնդակ չեմ,
Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,
Քաղցր եմ, մեղր չեմ։
«Ես խոսում եմ առանց բերան, լսում եմ առանց ականջ, չունեմ մարմին, բայց կենդանանում եմ քամու հետ, ի՞նչ եմ ես»: