Հղիները կարող են օրական 60 մլ գինի օգտագործել. գիտնականներ

Տորոնտոյի թմրամոլության և հոգեկան առողջության խնդիրների կենտրոնի գիտնականները հայտարարել են, որ հղի կանայք կարող են ամեն օր գինի օգտագործել և չվախենալ, որ դա կվնասի պտղին։

Նրանք այն եզրակացությանն են եկել, որ օրական մոտ  60 մլ. գինին բացարձակապես անվտանգ է ապագա երեխայի համար։

Tert.am-ի փոխանցմամբ՝ համապատասխանաբար, շաբաթական կարելի է 1–2 բաժակ (ոչ ավելի) գինի խմել, սակայն,  հղիության 12 շաբաթական ժամկետից  հետո միայն։

Այդուհանդերձ, գիտնականները զգուշացնում են, որ  խմիչքի ամենօրյա օգտագործումը մեծացնում է վիժելու, կամ բնածին արատներով երեխաների լույս աշխարհ գալու վտանգը՝ գրեթե 1/4–ով։