Sidebar

Հիվանդություններ, որոնց դեմ պետք է պատվաստվել  

Սիրելի ծնողնե՛ր, տատիկնե՛ր և պապիկնե՛ր, ժամանակին պատվաստեք Ձեր երեխաներին և ապահովեք նրանց առողջ ապագան։

Պատվաստումերն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Հարկ է նշել, որ աշխարհում միայն կարմրուկի բռնկումերի ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում։ Պատվաստումերն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր։

 

Դիֆթերիա

 

Այն շատ վտանգավոր վարակիչ հիվանդություն է և հիմականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, կոկորդի կարմրու­թյամբ, ջերմությամբ` չափավորից մինչև բարձր 8 տատանումերով, նշիկների վրա առաջանում է կեղտոտ գորշսպիտակավուն փառ, որը տա­րածվում է ամբողջ կոկորդի վրա։ Հիվանդի մոտ առաջանում է չոր, յուրահատուկ հազ, շնչառության և կլման դժվարացում։ Ժամանակին չախտորոշելու դեպքում առաջանում է կոկորդի այտուց։ Այտուցը կարող է իջնել մինչև կրծքավանդակը` առաջացնելով շնչա­ հեղձություն։ Ախտահարվում են սիրտը, երիկամերը, նյարդային համակարգը։ Դիֆթերիայի բարդությունները բերում են հի­վանդի հաշմանդամության կամ մահվան։

 

Փայտացում

 

Փայտացման հարուցիչը (ցուպիկը) օրգանիզմ է ներթափանցում մաշկի վնասված հատվածներից, բազմանում է փափուկ հյուսվածք­ ներում և արտադրում թույներ (տոքսիններ), որոնք ախտահարում են կենտրոնական նյար­դային համակարգը։ Վնասված տեղը ցավում է, վաղ ժամ­կետում մկանները կարկամում են և հիվանդը դժվարանում է բացել բերանը` ծամիչ մկանների ախտահարման հետևան­քով։ Այնուհետև առաջանում են դեմքի և այլ մկանների կծկումեր` հետագա անշարժա­ցումով։ Կծկումերն առաջանում են նաև շնչական մկաններում, որի հետևանքով կարող է առաջանալ շնչառության կանգ։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում 1-3 օրից։ Չափազանց հազվադեպ հանդիպող, թեթև ընթացող ձևերի դեպքում նշված կծ­կումերը տևում են մի քանի շաբաթ, որից հե­տո հնարավոր է ոչ լիարժեք լավացում։ Երե­խաների շրջանում (նաև մեծահասակների) փայտացումը հիմականում բերում է մահ­վան։ Այն համարվում է չափազանց վտանգա­վոր և ծանր վարակ։

 

Կարմրուկ

 

Վարակիչ հիվանդությունների շարքում կար­մրուկը մնում է մանկական մահացության հիմական պատճառներից մեկը։ Մի շարք միջազգային կազմակերպություն­ների ուսումասիրությունները հավաստում են, որ աշխարհում կարմրուկի վիրուսն ավելի հաճախ է երեխաների մահվան պատճառ  դառնում, քան ցանկացած այլ հարուցիչ։ Սո­վորաբար մահը պայմանավորված է հիվան­դության բարդություններով (թոքաբորբ, էն­ցեֆալիտ (ուղեղի ախտահարում) աչքերի թարախային բորբոքում (ծայրահեղ դեպքում կուրություն), լուծ, սնուցման խանգարում)։ Մինչև կարմրուկի դեմ պատվաստումերի ներդրումը` հիվանդացողների թիվը հասնում էր 130 մլն, և յուրաքանչյուր տարի կարմրուկից մահանում էր մոտավորապես 8 մլն մարդ։ Կարմրուկը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապար­հով։ Կարմրուկն օժտված է շատ բարձր վա­րակելիությամբ (99 %)։ Հիվանդությունը սկս­վում է չոր հազով, աչքերի կարմրությամբ, ջերմության բարձրացումով։ 3-4 օր հետո առաջանում է ցան, որը սկսվում ականջների ետևից, տարածվում է` սկզբում ամբողջ դեմ­քի վրա, այնուհետև մարմի վերին և ստորին հատվածներին։ Հետզհետե ցանը դառնում է ավելի վառ կար­ միր գունավորված և ավելի խոշոր ու ար­ տահայտված։ Ցանավորման ամբողջ շր ջանում ջերմությունը մնում է բարձր, այնու­հետև կտրուկ իջնում է։

 

Շարունակելի...