Երեխայի ծննդից հետո կինը միառժամանակ դադարում է  իրենը լինել: Կյանքի յուրաքանչյուր րոպեն նա նվիրում է որքան սիրելի, այդքան էլ  պահանջկոտ մանկիկին: Կերակրել-քուն-զբոսանք եւ նորից կերակրել. այս ամենն արվում է շուրջօրյա՝ առանց հանգստյան եւ տոնական օրերի:

Վարսերի խնամք

Իհարկե, բժշկական հատուկ արգելքներ չկան վարսերը ներկելու կամ քիմիական խոպոպներ սարքելու վերաբերյալ, սակայն մազերի պահպանության և խնամքի տեսանկյունից ավելի լավ է խուսափել այդ գործընթացներից։ Պետք է խուսափել հաճախակի մազաներկումից, քանի որ հետծննդաբերական  շրջանում վարսերը սկում են նոսրանալ։

 

Կարո՞ղ է  արդյոք կերակրող մայրը արևայրուք ընդունել

Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում գտնվել արևի տակ՝ չօգտագործելով բարձր պաշտպանական շեմով, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատուկ արևային քսուք, կամ այցելել սոլյարի՝ չծածկելով պտուկները և հարպտկային հատվածը, քանի որ այրվածքներն այդ հատվածներում թե ցավոտ են և թե վտանգավոր:

Այլ հոդվածներ …

Գովազդ