Դաշտանի ուշացման պատճառները

Վերարտադրողական փուլ

Դաշտանի ուշացման շատ պատճառներ կարող են լինել. սթրեսները, ժամային գոտիների կտրուկ փոփոխությունը` երկրից երկիր  մեկնման հետևանքով, հորմոնալ խախտումը, սեռական օրգանների խանգարումներն ու թերֆունկցիան, քաղցած սննդակարգերը, անորեքսիան ու նյարդային հյուծումը:  Բայց  դաշտանի ուշացման պատճառներից ամենահաճելին հղիությունն է:

 

Դաշտանի ուշացման շատ պատճառներ կարող են լինել. սթրեսները, ժամային գոտիների կտրուկ փոփոխությունը` երկրից երկիր  մեկնման հետևանքով, հորմոնալ խախտումը, սեռական օրգանների խանգարումներն ու թերֆունկցիան, քաղցած սննդակարգերը, անորեքսիան ու նյարդային հյուծումը:  Բայց  դաշտանի ուշացման պատճառներից ամենահաճելին հղիությունն է:

 

Դաշտանի ուշացման թույլատրելի նորմը, ինչպես գրում է Ankakh.com-ը,  հավասարվում է 5 օրվա: Եթե այդ ժամկետի ավարտին այդպես էլ այն չի սկսվում, ապա պետք է լրջորեն մտածել առողջության մասին: Դրա համար թերևս ամենախելամիտ տարբերակը բժշկի հետ խորհրդակցությունն է, ինչը կհաստատի հղիությունը կամ փորձ կարվի խնդիրը վերլուծել նաև  վերարտադրողական կարողության ու կանացի սեռական օրգանների առողջության տեսանկյունից:

 

Ուրեմն, ինչո՞ւ է դաշտանն ուշանում

Հղիություն

Սա լավագույն պաճառն է: Հղիության նախնական ազդանշանները հենց դաշտանի ուշացմամբ, կրծքի ուռչելով, համային նախապատվությունների փոփոխմամբ, հոտային սուր ընկալումներով ու թեթև սրտխառնուքով են արտահայտվում: Եթե նման ախտանշանները ծանոթ են, ապա ամեն դեպքում պետք է բժշկի մոտ գնալ ու հետազոտվել` առողջ բալիկ լույս աշխարհ բերելու համար: Արտարգանդային ու նորմալ հղիության ախտանշանները գոծնականում նույնն են,  ուստի սեփական առողջության ու կյանքի համար հետազոտվեք:

Աբորտ

Եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք դադարեցնել հղիությունը, ուրեմն պետք է հաշվի առնեք, որ դա կարող է հորմոնալ հավասարակշռության լուրջ խախտման հանգեցնել: Աբորտից հետո դաշտանը կարող է սկսվել 40 օրից, ինչը, սակայն,  օրգանիզմի նորմալ ֆիզիոլոգիական պատասխան չէ կատարվածին,  ուստի այն կանայք, որոնք նման խնդիր են ունենում, անպայման պետք է  հետազոտվեն ու համապատասխան բուժում ստանան:

Հակաբեղմնավորիչներ

Շատ գինեկոլոգներ դաշտանային անկանոն ցիկլը կապում են հորմոնալ  հակաբեղմնավորիչներ ընդունելու հետ: Բանն այն է, որ հակաբեղմնավորիչները ճնշում են ձվազատման պրոցեսը: Նման կտրուկ միջամտությունը նորմալ  վերարտադրողական համակարգին կարող է  «ձվարանների արգելակման» հանգեցնել: Եթե ձվարանների թերֆունկցիան հաստատվի, ապա հաճախորդին այլ օրալ հակաբեղմնավորիչներ են նշանակվում կամ էլ ընդհանրապես արգելվում են: Հատկապես բարդ դեպքերում նորմալ դաշտանային ցիկլը վերականգնելու համար հիպոֆիզի խթանում է կատարվում:

Սթրեսն ու ցնցումը

Տևական կամ կարճատև սթրեսային իրավիճակները կարող են հանգեցնել  ձվազատման խանգարումների, ինչն էլ իր հերթին բերում է դաշտանի ցիկլի խանգարում: Սթրես է համարվում ֆիզիկական կամ էմոցիոնալ հոգնածությունը, որ տեղի է ունենում պարբերաբար` կապված կյանքի բացասական իրադարձությունների հետ: Սթրեսը սակայն միշտ չէ, որ բացահայտ արտահայտություններ է ունենում: Սթրես է կլիմայափոխությունը` այլ ժամային գոտի տեղափոխման պատճառով, քնի խանգարումը: Տվյալ փաստի հաստատում է պատերազմական իրավիճակում կանանց զանգվածային ամենորեան (մենստրուացիայի բացակայությունը):

Սննդային վարքագծի խանգարումներ

Կտրուկ քաշ գցելը և սննդակարգերը, որոնց դեպքում օրգանիզմը նվազ քանակությամբ վիտամիններ ու սննդարար նյութեր է ստանում, նույնպես սթրեսի է հանգեցնում ու հորմոնալ անհավասարակշռություն ստեղծում: Դա կարող է  երևույթին նախորդած իրադարձությունների ֆոնին զարգանալ կամ էլ խիստ սննդակարգի հետևանք լինել:  Ամենորեա կարող է դիտվել բոլոր այն կանանց ու աղջիկների մոտ, ովքեր տառապում են նյարդային անորեքսիայով:

Գինեկոլոգները մի եզրույթ են կիրառում` դաշտանի սահմանային զանգված: Սովորաբար այդ քաշի դեպքում է դեռահասների մոտ դաշտան սկսվում: Եթե հասուն կինը սեփական անմտության հետևանքով  իր մարմնի զանգվածը հասցրել է  սահմանային քաշի, ապա դա հղի է դաշտանի տևական բացակայությամբ ու ենթակա է անհապաղ բուժման: Հարկ է նշել, որ դաշտանի ուշացում է դիտվում քաշի կտրուկ տատանման   ժամանակ, մասնավորապես` բուլիմիայի դեպքում:

Գինեկոլոգիական հիվանդություններ

Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են կանացի սեռական օրգանների զանազան հիվանդություններով պայմանավորված լինել, օրինակ` արգանդի միոմայի, ձվարանների խնդիրների դեպքում: Փաստը բացառելու համար հարկավոր է մասնագետի մոտ գնալ, եթե դաշտանի ուշացումը 10 օրից ավելի է, ու դուք վստահ եք, որ հղի չեք: Բուժման իմաստով հետևողականության բացակայությունը կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների առաջացման, որոնցից ամենատխուրն անպտղությունն է:

Ֆիզիկական գերակտիվություն

Մարզումները, հատկապես ուժայինները` ծանրության բարձրացումը, նույնպես կարող են մի քանի օրով  դաշտանի ուշացման հանգեցնել: Սովորաբար այդ դեպքերում ամենորեան` դաշտանի բացակայությունը, տատանվում է 1-5 օրերի սահմանում: Բայց եթե  այդ ժամկետում էլ դաշտանը չի սկսվում, ապա պետք է դիմել բժշկի` իրական պատճառները հայտնաբերելու համար:

Կանոնավոր սեռական կյանքով ապրող կանայք պետք է հետևեն իրենց ցիկլին: Ճիշտ է, դաշտանի ուշացումն ինչ-որ առանձին հիվանդություն չէ, սակայն օրգանիզմի հետազոտություն է պահանջում, քանի որ միշտ էլ ինչ-որ խանգարումների մասին վկայող փաստ է, եթե դա հղիությամբ չի պայմանավորված:

Եվ քանի որ ամեն մեկս էլ  մեր օրգանիզմների պատասխանատուներն ենք, ժամանակին հետազոտվենք ու բուժվենք, հակառակ դեպքում «անմեղ» ախտանշանը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել, ինչպիսին, օրինակ, անպտղությունն է:

Աղբյուրը`Ankakh.com

Գովազդ