Ինչպես արդեն խոսվել է,  երեխաները տարբեր տարիքներում ունենում են տարիքին բնորոշ վախեր։

2 տարեկան երեխաները ամբողջվին կենտրոնացած են մտերիմ մեծահասակների /ծնողների, ընտանիքի անդամերի/ վրա և նրանց մոտ դեռևս հասակակիցների հետ շփվելու բավարար պահանջմունք ձևավորված չէ։

Այս տարիքում երեխաները հստակ տարբերում են ծնողների համակրանքի ուղղվածությունը, լաց են լինում վիրավորանքից, «կպչում են» ծնողներին, ցանկանում են նրանց հետ լինել ամեն պահի, թույլ չտալով նրանց ազատ շփվել որևէ մեկի հետ։ Առկա  է խանդի զգացում, չեն ցանկանում որևէ մեկի /առավելապես փոքրիկ քրոջ կամ եղբոր/ հետ կիսել ծնողների՝ հիմնականում մոր ուշադրությունը։ Ծնողների փոքր ինչ անուշադրության դեպքում երեխաները սկսում են վախերով լի երազներ տեսնել, որոնք հիմնականում կարող են հրահրված լինել ծնողների վերաբերմունքով։ Երեխաների գիշերային վախերը խոսում են նրանց անհանգիստ ցերեկների մասին։

Վախերը հիմնականում լինում են հեքիաթների վախենալու հերոսներից, /գայլ, ավելի ուշ կախարդ և այլն/։ Դրանք կարող են սրվել, երբ ծնողները բավարար քնքշություն չեն ցուցաբերում, սպառնում են պատիժներով, վախեցնում են՝ շեշտելով, որ գայլերը

Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ

Մինչև երեք տարեկան հասակը երեխան պետք է կարողանա

  • Քայլել, վազել, մագլցել, հարվածել և ցատկել հեշտությամբ,
  • Ճանաչել և ցույց տալ ծանոթ առարկաներ և նկարներ
  • Երկու կամ երեք բառից կազմված նախադասություն կազմել,
  • Ասել իր անունն ու տարիքը,
  • Ասել գույների անունները,
  • Հասկանալ թվերը,
  • Խաղերի մեջ օգտագործել մտացածին առարկաներ,
  • Ինքնուրույն ուտել,
  • Ջերմ վերաբերմունք արտահայտել:

Խորհուրդներ ծնողներին և խնամողներին

  • Կարդացեք, երեխայի հետ դիտեք նկարազարդ գրքեր և խոսեք նկարների մասին:

 

Հեքիաթների դերը երեխաների զարգացման գործում բազմազան է. սկսած երևակայթյունը զարգացնելուց մինչև ճիշտ խոսքի ձևավորում:

 

Հեքիաթը երեխաներին մատչելի լեզվով նրանց կյանք է սովորեցնում, պատմում չարի ու բարու մասին: Երեխաներն ավելի հեշտ են ընկալում հեքիաթը, քան թե մեծահասակների դաստիարակչական քարոզները:Ուսումնասիրությունները ցույց են տվել. երեխաները, որոնց  փոքր հասակից սկսած հեքիաթներ են պատմել, ավելի շուտ են սովորում իրենց մտքերը ճիշտ արտահայտել:

2-3 տարեկանոմ փոքրիկն  արդեն սկսում է տեսնել աշխարհը, մտածել: Ինչպես նաև տարբերակում է լավը վատից: Եվ փոքրիկի իմպուլսիվությունը սկսում է ենթարկվել կանոններին, որոնք դրված են Ձեր կողմից:

«Հասուն  մարդը մեծամասնությամբ վարվում է այսպես կամ այնպես, որը արդյունք է երկար և նպատակասլաց դաստիարակության, որը նրա մեջ սերմանել է որոշակի վարվելակերպի համակարգ», - կարծում  է կենսաբանական  գիտությունների թեկնածու Պիսկունովը, ում  հետ համամիտ են բազմաթիվ հոգեբաններ:

Փոքրիկը դեռ միայն տիրապետում է դրան: Ահա թե ինչու է  կարևոր, որ փոքրիկը ունենա դրական էմոցիաներ` ուրախություն, խիղճ, վստահություն, իսկ բացասականները լինեն ժամանակավոր և անցողիկ:

Խորհուրդ № 1- գովեք նրան, երբ նրա մոտ ինչ որ  բան ստացվում է: Երբ Դուք նրան գովում եք, ապա այդ պահելաձևը դառնում է գրավիչ փոքրիկի համար, և ցանկալի Ձեր համար:   Գովասակքի կողքին է  նաև նկատողությունը: Սակայն

Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ

Մինչև երկու տարեկան հասակը երեխան պետք է կարողանա

  • Քայլել, մագլցել և վազել,
  • Ցույց տալ առարկաներ կամ նկարներ, երբ դրանց անունը տրվում է /օրինակ, քիթը, աչքերը/,
  • Մի քանի բառ միասին ասել /մոտավորապես 15 ամսականից/,
  • Հետևել պարզ ցուցումների,
  • Խզբզել, երբ մատիտ կամ կավիճ ունի ձեռքին,
  • Հաճույքով լսել պարզ պատմություններ կամ երգեր,
  • Կրկնօրինակել այլոց վարքը,
  • Սկսել ինքնուրույն ուտել:

 

Քնից 1,5-2 ժամ առաջ ցանկալի է, որ երեխան այլևս ակտիվ և աղմկոտ խաղերով չզբաղվի: Երեխան պետք է հանգստանա, թուլանա, տրամադրվի, որ շուտով քնի ժամն է: Սրան նպաստում է նաև տաք լոգանքը, որին հաջորդում է հեքիաթասացության ժամը: Հեքիաթասացությունը հատուկ արվեստ է, որին լավ են տիրապետում հատկապես տատիկները: Երբ դրսում արդեն մութ է, և փոքրիկն էլ արդեն հագել է գիշերային զգեստը, արդեն հեքիաթի ժամն է:

Ցանկալի է, որ մայրիկը հեքիաթն անգիր իմանա, ոչ թե գրքից կարդա: Կարելի է պարզապես անգիր անել մի հեքիաթ և դա վերածել ամենօրյա, քնից առաջ պատմվող հեքիաթի: Պարզապես այդ հեքիաթը երեխային չպետք է պատմել օրվա այլ ժամերին, այլ միայն քնից առաջ: Այս պարագայում հեքիաթի առաջին բառերն իսկ երեխայի համար ազդանշան կլինեն, որ արդեն քնելու ժամանակն է:

 

Բացի այդ, եթե ազատ են մայրիկի ձեռքերը, նա հնարավորություն կունենա մի փոքր գրկել երեխային, կամ ձեռքով օրորել: Իսկ գիրքը, հատկապես նկարազարդը, կարող է շեղել երեխային` նա անընդհատ կձգվի, որ նկարները նայի, կամ ինքը թերթի էջերը` թուլանալու և ննջելու փոխարեն: Գրքերն ավելի շուտ ցերեկային

Գովազդ