Չափից դուրս հիգիենիկ պայմանները երեխաների համար կարող են վտանգավոր լինել: Այս մասին հայտարարում են աշխարհի մանկաբույժները:
Բակտերիաների մեծ մասը երեխայի օրգանիզմ է թափանցում սննդի միջոցով, իրեն շրջապատող միջավայրից, իրերից և խաղալիքներից:
Բայց բակտերիաները մեծ մասամբ ոչ միայն վտանգավոր չեն, այլ նաև անհրաժեշտ են մանկական օրգանիզմի համար: Դրանք ակտիվացնում են տարբեր կենսաբանական համակարգերի գործողությունը և օգնում պայքարել ալերգիաների, վարակների և մարսողական խնդիրների դեմ:
Հակաբակտերիալ օճառը կամ հատուկ հակաբակտերիալ բաղադրությամբ խաղալիքները ոչ միայն չեն պաշտպանի երեխաներին, այլեւ գուցե խաթարեն նրանց բնականոն աճը: Հոգատարությունը պետք է ճիշտ ձևով արտահայտվի: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի օրգանիզմում ստեղծել առողջ միկրոֆլորա: Դրան կարելի է հասնել ճիշտ սննդակարգով: Վարսակի ապուր, սոխ, սխտոր, մեղր և բանան` փոքրիկների համար ամենաօգտակար մթերքների ցանկն է:
Սրանցում եղած պրոբիոտիկների մեծ քանակությունը կբարձրացնի երեխայի իմունիտետը` պաշտպանելով տարբեր հիվանդություններից: Աճող օրգանիզմի համար չափազանց վտանգավոր է նաև ծխախոտի ծուխը: Այն քայքայում է երեխաների օրգանիզմի միկրոֆլորան:
Արմնյուզ
Բուժակ



